Opta-ի մասնագետները քառորդ եզրափակիչ փուլի ավարտից հետո գործարկել են սուպերհամակարգիչ և կրկին հաշվարկել թիմերի՝ 2024/25 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ «Արսենալը» ներկայում մրցաշարի գլխավոր ֆավորիտն է․ «զինագործների» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 28.7 տոկոս։ Երկրորդ տեղում է «Ինտերը»՝ 25.5 տոկոսով, իսկ ՊՍԺ-ն 24 տոկոսով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Ամենացածր շանսերն ունի «Բարսելոնան»՝ 21.8 տոկոս։