Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը
Սպորտ
Ավարտվեց ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի քառորդ եզրափակիչի փուլը։ Այսպիսով, հայտնի դարձան կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները։
Այսպիսով, կիսաեզրափակիչում ձևավորվեցին հետևյալ զույգերը․
«Բարսելոնա» – «Ինտեր»
«Արսենալ» – ՊՍԺ
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները նախատեսված են ապրիլի 29-ին և 30-ին, իսկ պատասխան խաղերը կկայանան մայիսի 6-ին և 7-ին։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռեալ» (Իսպանիա) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 0:3)
Վինիսիուս Ժունիոր, 67 – Բուկայո Սակա, 65, Գաբրիել Մարտինելի, 90+3
Վրիպում 11-մետրանոցից՝ Բուկայո Սակա, 13 («Արսենալ»)
«Ինտեր» (Իտալիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին հանդիպում՝ 2:1)
Լաուտարո Մարտինես, 58, Բենժամեն Պավար, 61 – Հարի Քեյն, 52, Էրիկ Դայեր, 76