Հանրայինը վերածվել է «Լացի պատի» Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը. Արտակ Զաքարյան Վրթանես Սրբազանը ոչ միայն չի ամաչում իր ուրացումից, այլ մի բան էլ իրեն կինոյի տղա է սկսել զգալ Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Էլ չլսեմ Ձեր լացուկոծը, շեֆ ջան չենք ձգում, էս ամիս ու վերջ. Ինչ է հրահանգել Փաշինյանը Այս պայթյունից հետո Դնեպրոպետրովսկում տիրեց լիակատար հոսանքազրկում (Տեսանյութ) Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արժեքները Թրամփը կշարունակի անտեսել այս ծիծաղելի կազմակերպությունը, որը կոչվում է ՄԱԿ. ԱՄՆ դեսպան Վենսը պնդում է, որ ձերբակալվել է «կեղծ ռուսական տանկեր» Ռուսական բանակն ակտիվացրել է հարձակումը Գուլյաիպոլեից արեւմուտք

ԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է»

Միջազգային

Օ­րերս Newsweek-ը, վկա­յա­կո­չե­լով փոր­ձա­գետ­նե­րի գնա­հա­տում­նե­րը, քար­տե­զագր­ված տես­քով (տե´ս­ էջ 5-ում) ներ­կա­յաց­րել էր, թե ինչ­պես են Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ը եւ Չի­նաս­տա­նը փոր­ձե­լու աշ­խար­հը բա­ժա­նել միմ­յանց միջեւ։ Հաս­կա­նա­լի է, հիմ­քում ու­նե­նա­լով այն տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժե­րը, ո­րոնք սկսվել են Թ­րամ­փի իշ­խա­նութ­յան գա­լով:

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ Է

­Նախ այն հիմ­նա­կան թեզն է, ո­րի մա­սին ար­դեն շատ ենք խո­սել: Այն է՝ Ուկ­րաի­նա­յի շուրջ ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րը հի­շեց­նում են 1945 թվա­կա­նի Յալ­թա­յի կոն­ֆե­րան­սը, ո­րի արդ­յուն­քում էլ աշ­խար­հը բա­ժան­վեց Ռու­սաս­տա­նի, Բ­րի­տա­նիա­յի եւ ԱՄՆ-ի նա­խա­սի­րութ­յուն­նե­րով: Բա­զում փոր­ձա­գի­տա­կան գնա­հա­տում­նե­րից մե­կը. Օ­րի­նակ` Բիր­մինգ­հե­մի հա­մալ­սա­րա­նի մի­ջազ­գա­յին անվ­տան­գութ­յան պրո­ֆե­սոր Ս­տե­ֆան Վոլֆն ա­ռաջ է քա­շում այն միտ­քը, որ Թ­րամփն ա­պա­գա աշ­խար­հը տես­նում է մեծ տե­րութ­յուն­նե­րի կող­մից ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի բա­ժան­ված, եւ այդ մե­ծե­րը չեն մի­ջամ­տում մի­մյանց գոր­ծե­րին:

Newsweek-ի ներ­կա­յաց­րած պատ­կե­րը սա է. Թ­րամ­փի վար­չա­կազ­մի դիր­քո­րո­շու­մը կա­րող է Ար­եւել­յան Եվ­րո­պան թող­նել «իր ճա­կա­տագ­րին», եւ այդ դեպ­քում Ռու­սաս­տա­նը կա­րող է ազ­դել այն­պի­սի երկր­նե­րի ներ­քին քա­ղա­քա­կա­նութ­յան վրա, ինչ­պի­սիք են Լե­հաս­տա­նը, Բուլ­ղա­րիան, Ռու­մի­նիան, Ս­լո­վա­կիան, Չե­խիան եւ այլն՝ դրա­նով ազ­դե­լով ողջ Հին աշ­խար­հի վրա։

­Կենտ­րո­նա­կան Ա­սիան կա­րող է դառ­նալ Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի մրցակ­ցութ­յան աս­պա­րեզ:

Արեւմտ­յան կի­սագն­դում ազ­դե­ցութ­յան հա­մար պայ­քար կա­րող է ծա­վալ­վել ԱՄՆ-ի եւ Չի­նաս­տա­նի միջեւ՝ հատ­կա­պես Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յում։ Դա կդրդի Թ­րամ­փին՝ ա­վե­լի շատ կենտ­րո­նա­նալ արեւմտ­յան կի­սագն­դի վրա՝ հրա­ժար­վե­լով այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րում ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րից:

Այդ­պի­սով, Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան ազ­դե­ցութ­յան գո­տին կնե­րա­ռի ողջ Եվ­րո­պան, Թուր­քիան եւ Անդր­կով­կա­սը։ Չի­նաս­տա­նի ազ­դե­ցութ­յու­նը կա­րող է տա­րած­վել Հա­րա­վար­եւել­յան Ա­սիա, Ճա­պո­նիա, Հնդ­կաս­տան եւ Պա­կիս­տան: ԱՄՆ ազ­դե­ցութ­յան ո­լոր­տը սահ­ման­վում է որ­պես ամ­բողջ Հ­յու­սի­սա­յին Ա­մե­րի­կա եւ Գ­րե­լան­դիա, ին­չի մա­սին բա­ցա­հայտ պնդում է Թ­րամ­փը։ Աշ­խար­հի մնա­ցած շրջան­նե­րը վե­րագր­ված չեն տե­րութ­յուն­նե­րից ոչ մե­կին:

Ի­հար­կե, հա­վա­նա­կան տար­բե­րակ  է, թեեւ այլ տար­բե­րակ­նե­ր եւս կա­րող են նույն հա­վա­նա­կա­նութ­յունն ու­նե­նալ: Օ­րի­նակ, որ Եվ­րո­պան կա­րո­ղա­նա պահ­պա­նել ինք­նու­րույն խա­ղա­ցո­ղի կար­գա­վի­ճա­կը, Աֆ­րի­կան եւս ինք­նու­րույն սուբ­յեկտ դառ­նա­լու տար­բե­րակ­ներ ու­նի: Ինչ-որ չա­փով կա Ի­րա­նի, աս­նեք նաեւ՝ Իս­րա­յե­լի գոր­ծո­նը՝ վեր­ջի­նիս գլո­բալ պո­տենց­իա­լը հաշ­վի առ­նե­լով:

­Կարճ ա­սած, թե ինչ­պես կվե­րա­բա­ժան­վի աշ­խար­հը, Newsweek-ի ներ­կա­յաց­րած սցե­նա­րով, թե այլ մո­դել­ներ կլի­նեն, միայն ժա­մա­նա­կը հստակ ցույց կտա: Եվ ամ­բողջ հարցն այս պա­հին դա չէ, այլ բուն ի­մաս­տը՝ աշ­խար­հը կանգ­նած է գլո­բալ փո­փո­խութ­յու­ննե­րի շե­մին, ո­րոնք տա­նում են մեծ վե­րա­բա­ժան­ման: Ա­վե­լին, դա տե­ղի է ու­նե­նում հենց այս պա­հին եւ կա­վարտ­վի շատ ա­րագ: Ս­րա հետ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րի հիմ­նա­կան մա­սը հա­մա­ձայն է: Իսկ սա ա­մեն մի պե­տութ­յան հա­մար հարց է ա­ռաջ քա­շում՝ իսկ ո՞րն է լի­նե­լու իր ճա­կա­տա­գի­րը:

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻՆ

­Ռուս փի­լի­սո­փա, ազ­գայ­նա­կան թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Դու­գինը, ո­րի կար­ծի­քը ռեալ դեր ու­նի ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման հար­ցե­րում, իր հեր­թին է պատ­կե­րա­ցում­ներ ներ­կա­յաց­րել սպաս­վող փո­փո­խութ­յուն­նե­րի մա­սին, կենտ­րո­նա­նա­լով հատ­կա­պես հետ­խորհր­դա­յին տի­րույ­թի վրա: Ըստ Դու­գի­նի, Ռու­սաս­տա­նի հա­մար այ­սօր գնա­լով ա­վե­լի է սրվում մակ­րո­պե­տութ­յուն ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան հար­ցը: Թե ինչ ա­սել է մակ­րո­պե­տութ­յուն, ա­պա կա­րե­լի է հի­շեց­նել ԽՍՀՄ-ը, ո­րը դրա օ­րի­նակ էր: Դու­գի­նի խոս­քը, թե­րեւս, չի են­թադ­րում նույն մո­դե­լին վե­րա­դարձ, ո­րը գործ­նա­կա­նում անհ­նար է: Խոս­քը, սա­կայն, ներ­կա պե­տութ­յու­նն­երից մեկ միաս­նա­կան հա­մա­կար­գի ստեղ­ծումն է, ո­րին հաս­նե­լու ո­րո­շա­կի փոր­ձեր ար­դեն ե­ղել են: «Այդ գա­ղա­փարն ար­դեն օ­դում էր ԱՊՀ ստեղծ­ման ար­շա­լույ­սին, սա­կայն հետ­խորհր­դա­յին երկր­նե­րին միա­վո­րե­լու փո­խա­րեն ԱՊՀ-ն­ ոչ միայն չնպաս­տեց նրանց հա­մախմբ­մա­նը, այլ փաս­տա­ցի տա­րան­ջա­տեց նրանց: Երբ պարզ դար­ձավ, որ ԱՊՀ-ն չի հաղ­թա­հա­րում ին­տեգր­ման խնդի­րը, ստեղծ­վեց Եվ­րա­սիա­կան միութ­յու­նը: Բայց այն հիմն­ված էր միայն տնտե­սա­կան գա­ղա­փար­նե­րի վրա: Եվ քա­նի որ մեկ տնտե­սութ­յան հի­ման վրա երկր­նե­րի միա­վոր­ման մեջ հնա­րա­վոր չէ ա­ռաջ շարժ­վել, այդ գա­ղա­փա­րը նո­րից կանգ ա­ռավ»,- հի­շեց­նում է ռուս փի­լի­սո­փան:

Այ­սինքն, հի­մա խոսքն ար­դեն նոր մո­դե­լի մա­սին է, ո­րի ստեղծ­ման պա­հան­ջը, Դու­գի­նի խոս­քով, ա­ռա­ջադ­րում են ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, ո­րոնք, ինչ­պես նշե­ցինք, մատ­նան­շում են նաեւ ա­րեւմտ­յան փոր­ձա­գետ­նե­րը. «Հի­մա ե­կել է պա­հը, երբ սկսվել է ամ­բողջ աշ­խար­հի գլո­բալ վե­րա­կազ­մա­վո­րու­մը։ Այս պայ­ման­նե­րում միայն ին­տեգր­ման ըն­դու­նակ մեծ տե­րութ­յուն­նե­րը կկա­րո­ղա­նան պահ­պա­նել ի­րենց ինք­նիշ­խա­նութ­յու­նը։ Փոքր պե­տութ­յուն­ներն այժմ պետք է ընտ­րեն, թե որ մեծ տե­րութ­յուն­նե­րին միա­նան։ Ե­թե ​​նրանք չկա­տա­րեն այս ընտ­րութ­յու­նը, պար­զա­պես բախ­վում են այս մեծ տե­րութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յան տակ բզկտվե­լու տխուր ճա­կա­տագ­րին»: Շատ պարզ պատ­ճա­ռով. «Ա­յո, շատ խիստ են կա­նոն­ները. ե­թե դու չու­նես հիմ­նա­րար տնտե­սա­կան, քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան, ռազ­մա­վա­րա­կան, ռե­սուր­սա­յին եւ տա­րած­քա­յին ինք­նիշ­խա­նութ­յուն, ա­պա քո ճա­կա­տա­գի­րը տխուր է։ Դուք պետք է ընտ­րեք այն բլո­կը, ո­րին միա­նա­լու եք: Իսկ հետ­խորհր­դա­յին երկր­նե­րի մե­ծա­մաս­նութ­յան հա­մար միակ ող­ջա­միտ ել­քը Եվ­րա­սիա­կան մակ­րո­պե­տութ­յա­նը միա­նալն է… Մակ­րո­պե­տութ­յան ստեղ­ծու­մը, ո­րը պետք է ա­ռա­ջա­նա Խորհր­դա­յին Միութ­յան եւ Ռու­սա­կան կայս­րութ­յան տա­րած­քում, ան­խու­սա­փե­լի պատ­մա­կան գոր­ծըն­թաց է։ Եվ սա պե­տա­կա­նա­շի­նութ­յան նոր շրջա­փու­լի բո­լոր մաս­նա­կից­նե­րի ինք­նիշ­խա­նութ­յան պահ­պան­ման միակ մի­ջոցն է։ Այս կերպ հնա­րա­վոր է ո­րո­շել ոչ միայն մեր «նոր» տա­րածք­նե­րի ճա­կա­տա­գի­րը, ոչ միայն Ուկ­րաի­նա­յի, ոչ միայն Հա­րա­վա­յին Օ­սիա­յի ու Աբ­խա­զիա­յի, այլ նաեւ Վ­րաս­տա­նի, Մոլ­դո­վա­յի, Հա­յաս­տա­նի եւ նույ­նիսկ Ադր­բե­ջա­նի ճա­կա­տա­գի­րը։ Այս բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րը տեղ կգտնեն մակ­րո­պե­տութ­յու­նում, ո­րի հա­մա­տեքս­տում ոչ թե կկորց­նեն, այլ միայն կամ­րապն­դեն ի­րենց ինք­նիշ­խա­նութ­յու­նը»:

Ա­մեն դեպ­քում, Դու­գի­նի պնդմամբ, ով, կրկնենք, ռու­սա­կան ռազ­մա­վա­րա­կան  ծրագ­րե­րից ա­մե­նեւին էլ հե­ռու կանգ­նած գոր­ծիչ չէ, այս գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը գործ­նա­կա­նում ար­դեն տրված է. «Այս մա­սին այժմ ա­վե­լի ու ա­վե­լի է խոս­վում տար­բեր մա­կար­դակ­նե­րում»: Եվ այն շատ ա­վե­լի գործ­նա­կան տեսք կստա­նա. «Ուկ­րաի­նա­յում վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի մեր աս­տի­ճա­նա­կան մո­տեց­ման ֆո­նին»:

 Ընդ ո­րում, խոսքն այս դեպ­քում նույ­նիսկ ներ­կա ին­տեգ­րա­ցիոն կա­ռույց­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման մա­սին չէ, քա­նի որ. «Այն ին­տեգ­րա­ցիոն ինս­տի­տուտ­նե­րը, ո­րոնք այ­սօր կան, ակն­հայ­տո­րեն ան­բա­վա­րար են, եւ­ եր­բեմն, ընդ­հա­կա­ռա­կը, ոչ միայն չեն նպաս­տում, այլ փաս­տա­ցի խո­չըն­դո­տում են այս գոր­ծըն­թա­ցին»: Բայց թե ինչ մո­դե­լի մա­սին է, դա­տե­լով Դու­գի­նի խոս­քից, դեռ վերջ­նա­կան լու­ծում այս­տեղ չկա. կա­րող է լի­նել, ա­սենք, Ռու­սաս­տան-­Բե­լա­ռուս հա­մա­կար­գի ընդ­լայ­նու­մը, կա­րող է այլ մե­խա­նիզմ: Չ­նա­յած, այս պա­հին դա էլ չէ ա­մե­նաէա­կա­նը: Այլ որ Ռու­սաս­տա­նում, նման է, որ շատ լուրջ են տրա­մադր­ված մակ­րո­պե­տութ­յուն ստեղ­ծե­լու ընդ­հա­նուր գա­ղա­փա­րի հար­ցով: Ա­մեն դեպ­քում, Դու­գի­նը պնդում է. «Այս գոր­ծըն­թա­ցին այ­լընտ­րանք չկա մեծ տե­րութ­յուն­նե­րի աշ­խար­հում, որն անշր­ջե­լի է դար­ձել Թ­րամ­փի գա­լուս­տով։ Եվ սա, իմ կար­ծի­քով, հետ­խորհր­դա­յին տա­րած­քում ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի զար­գաց­ման ա­մե­նաբ­նա­կան տրա­մա­բա­նութ­յունն է։ Հետ­խորհր­դա­յին եւ հետ­կայ­սե­րա­կան տա­րած­քում մակ­րո­պե­տութ­յան վե­րա­կանգ­նումն ան­խու­սա­փե­լի է։ Բայց կա­րե­ւոր է, որ այն լի­նի խա­ղաղ, բաց ու բա­րի։ Եվ որ­քան շուտ հաս­նենք դրան, այն­քան լավ կլի­նի բո­լո­րիս հա­մար»:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ա­մեն դեպ­քում, մեկ ի­րո­ղութ­յուն աչ­քի ա­ռաջ է: Այն, որ ԱՄՆ-ն­ ու Ռու­սաս­տա­նը ակ­տիվ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րի մեջ են, ո­րոնց մի­ջո­ցով հստա­կեց­նում են ի­րենց շա­հե­րը եւ մտա­ծում դրանք հնա­րա­վոր դեպ­քե­րում հա­մադ­րե­լու, այլ դեպ­քե­րում՝ առն­վազն ի­րար չխան­գա­րե­լու մա­սին, կար­ծես թե գնա­լով միայն ակն­հայտ է դառ­նում: Ու շա­հե­րի հա­մադր­ման փորձ տե­սա­նե­լի է ան­գամ այն­պի­սի ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ, ինչ­պի­սիք են ուկ­րաի­նա­կան եւ ի­րա­նա­կան խնդիր­նե­րը, ո­րոնց լու­ծում­ներն ար­դեն իսկ ար­մա­տա­կան փո­փո­խութ­յու­ններ կա­րող են ա­ռա­ջաց­նել ողջ աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ՝ ա­ռա­ջին պլան մղե­լով հենց ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին:

Ս­րա­նից զատ, ինչ­պես դեռ աբ­խա­զա­կան վեր­ջին ճգնա­ժա­մի փու­լից էր ակն­հայտ, Ռու­սաս­տա­նը փո­խում է աշ­խա­տան­քա­յին այն մե­խա­նիզմ­նե­րը, այդ թվում՝ շատ բան ձա­խո­ղած «կու­րա­տոր­նե­րին», ո­րոնք կի­րառ­վում էին ԱՊՀ տի­րույ­թում եւ հատ­պա­պես՝ հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ: Իսկ այն, որ աբ­խա­զա­կան այդ խնդիրն հա­ջող­վեց լու­ծում­ներ տալ, այդ թվում՝ փա­փուկ ու­ժի գոր­ծադր­մամբ, իր հեր­թին էր վկա­յում, որ այդ մե­խա­նիզ­մը կտա­րած­վի նաեւ ԱՊՀ տի­րույ­թում: Եվ են­թադ­րե­լի է, որ այդ գոր­ծըն­թաց­նե­րի մեջ ԱՄՆ-ն քի­թը չի մտցնե­լու: Եվ­րո­պան եւ հատ­կա­պես Բ­րի­տա­նիան դեռ կփոր­ձեն ի­րենց խաղն ա­ռաջ տա­նել, եւ դա հաս­կա­նա­լի է՝ գլո­բալ իշ­խող եռ­յա­կում Լոն­դո­նը, որ 1945թ.-ին Յալ­թա­յում հստակ տեղ ու­ներ, հի­մա այդ տե­ղը ստիպ­ված է զի­ջել Պե­կի­նին, թեեւ շատ կցան­կա­նար դիր­քե­րը պա­հել: Միայն թե ա­ռանց ԱՄՆ-ի չու­նի հա­մա­պա­տաս­խան պո­տենց­իա­լը՝ ի­րե­րի ըն­թաց­քի վրա ռեալ ազ­դե­լու հա­մար…

Իսկ Դու­գի­նի խոս­քը, թե՝ «Կա­րե­ւոր է, որ այն լի­նի խա­ղաղ, բաց ու բա­րի», ԱՊՀ տի­րույ­թում կա­րող են ըն­կա­լել` որ­պես նա­խազ­գու­շա­ցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հանրայինը վերածվել է «Լացի պատի»Սա է այսօրվա հայ հասարակության և նրա քաղաքական համակարգի առջև դրված գլխավոր խնդիրը. Արտակ ԶաքարյանՎրթանես Սրբազանը ոչ միայն չի ամաչում իր ուրացումից, այլ մի բան էլ իրեն կինոյի տղա է սկսել զգալԻնչ փոխաժեք է սահմանվել այսօրԷլ չլսեմ Ձեր լացուկոծը, շեֆ ջան չենք ձգում, էս ամիս ու վերջ. Ինչ է հրահանգել ՓաշինյանըԱյս պայթյունից հետո Դնեպրոպետրովսկում տիրեց լիակատար հոսանքազրկում (Տեսանյութ)Սա է ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արժեքներըԹրամփը կշարունակի անտեսել այս ծիծաղելի կազմակերպությունը, որը կոչվում է ՄԱԿ. ԱՄՆ դեսպանՎենսը պնդում է, որ ձերբակալվել է «կեղծ ռուսական տանկեր»Ռուսական բանակն ակտիվացրել է հարձակումը Գուլյաիպոլեից արեւմուտքԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԷրեբունի վարչական շրջանում 12 ժամ ջուր չի լինիԹրամփի հրամանով ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններիցԴանիան պատրաստվում է պատերազմի ԱՄՆ-ի դեմԱՄՆ գործողությունները Վենեսուելայում զրկել են Ռուսաստանի արևմտյան քննադատներին որևէ փաստարկիցԿոլումբիայի նախագահ. ԱՄՆ-ի շատ քաղաքական գործիչներ կապեր ունեն թմրանյութերի հետԱՄՆ-ում մորմոնական հուղարկավորության ժամանակ կրակոցներից 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվելԻնչպես է իշխանությունը իր սրի տակով անցկացրել երբեմնի ընդդիմադիր համայնքապետերինԱՄՆ-ում թափ է հավաքում ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցերի նոր ալիքըՍենատոր Գրեհեմը հայտնել է Թրամփի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատման մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված