Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)

Ներքաղաքական
Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու համայնքապետ։

Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց իրեն կողմ քվեարկած անդամներին, «Երբեք չեք ամաչի իմ փոխարեն»,– նշեց նա։

«Երբ ասում էի, որ կպահեմ սուբորդինացիան, կպահեմ։ Բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն ուրիշ ձևով պահի, իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Ես այդպես մեծացել եմ, այլ ձև չեմ կարող կարող ապրել։ Կարող է ես խոնարհվեմ, ոտքի տակը համբուրեմ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա»,- հայտարարել է Գյումրու նորընտիր համայնքապետը։

Ղուկասյանը նաև ասել է. «Այսքան քրեական գործերը վրաս, ես եկել, ստանձնել եմ այդ պարտականությունը։ Դա ևս ցույց է տալիս՝ հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցում։ Քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը կոչ է արել գնալ արտահերթ ընտրությունների։

Հիշեցնենք նաև, որ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ:։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ