«Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է». Վարդան Ղուկասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին
Հասարակություն
Կադրային ջարդ չի լինելու, մենք չենք սիրում կադրային ջարդ անել; Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրիի վագանու անդրանիկ նիստից աֆռաջ լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ իշխանություններն իր դեմ քրեական գործեր կհարուցեն, նա պատասխանեց. «Նավթալինի հոտ է գալիս այդ հարցից: Եթե լուրջ քրեական գործեր լինեին, ես չէի առաջադրի իմ թեկնածությունը»:
Գյումրին այսօր քաղաքապետ կընտրի: Նշենք, որ այսօր՝ ապրիլի 16-ին, տեղ է ունենում նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:
Մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.
Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ
Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ
Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ
Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ
Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ
Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:
Մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, որ չի բացառվում, որ ՔՊ-ն Գյումրիում կիրառի Վանաձորի նախադեպը, որտեղ ընտրություններից հետո կալանավորվեց քաղաքապետի ամենահավանական թեկնածու Մամիկոն Ասլանյանը եւ քաղաքապետի պաշտոնակատար նշանակվեց իշխանությանը հարմար թեկնածուն: