Չեմ մտածում «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի մասին. Տիկնիզյան
Սպորտ
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ այս պահին չի մտածում ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին.
«Բանակցությունների մասին պետք է իմ գործակալից հարցնեք։ Չեմ մտածում դրա մասին ընդհանրապես։ Այս պահին, անկեղծ ասած, նոր պայմանագրի ժամանակը չէ։ Մրցաշրջանի կարևոր հատվածն է մնացել, և անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղում ցուցադրել իմ լավագույն կողմերը»,- նշել է հայ ֆուտբոլիստը։
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026-ի ամառը։