Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ի՞նչ է կատարվում ռուս ռազմագերիների հետ Ուկրաինայի «գաղտնի բանտերում» Իրանը ցուցադրել է նոր կրկնակի բալիստիկ հրթիռային կայանք ստորգետնյա քաղաքում (տեսանյութ) Ամերիկյան արհեստական ​​բանականությունն ակնհայտ կոլապսային վիճակում է Եվրոպան բախվում է ընտրական «սուպերցիկլի», որը կարող է անկայունացնել ԵՄ-ն The Guardian

ՉԼ. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն պարտվեցին բայց դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ

Կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն դարձան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները:

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» քառորդ եզրափակիչի առաջին խաղում տանը 4-0 հաշվով Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո պատասխան մրցավեճում պարտվեց 1-3 հաշվով: Պատասխան խաղում գերմանական ակումբից հեթ-տրիկ գրանցեց գվինեացի հարձակվող Սերու Գիրասին, որը 13 գոլով ՉԼ-ի ընթացիկ խաղարկության գլխավոր ռմբարկուն է:

«Բարսելոնան» 6 տարվա ընդմիջումից հետո կխաղա գլխավոր եվրագավաթի կիսաեզրափակիչում և երկու հանդիպում կանցկացնի Մյունխենի «Բավարիայի» և Միլանի «Ինտերի» դիմակայության հաղթողի հետ: Այս դիմակայության առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը Մյունխենում հաղթել է 2-1 հաշվով:

Օրվա երկրորդ խաղում էլ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Բիրմինգեմում 2-3 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային», բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3-1:

Ի դեպ, պատասխան խաղում անգլիական ակումբը տպավորիչ քամբեք արեց, Ունայ Էմերիի գլխավորած թիմը 27-րդ րոպեից հետո պարտվում էր 0-2 հաշվով, սակայն հետագայում երեք գոլ խփեց:

ՊՍԺ-ն եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» դիմակայության հաղթողի հետ: Այս դիմակայության առաջին խաղում «Արսենալը» տանը հաղթել է 3-0 հաշվով:

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 3-1 (առաջին խաղը` 0-4) (տեսանյութ)

Սերու Գիրասի, 11 (11մ), 49, 76 - Ռամի Բենսեբաինի, 54 (ինքնագոլ)

«Ասթոն Վիլա» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)` 3-2 (առաջին խաղը` 1-3) (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 34, Ջոն Մաքգին, 55, Էզրի Կոնսա, 57 - Աշրաֆ Հաքիմի, 11, Նունու Մենդեշ, 27

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ