«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն անդրադարձել է Անթալիայում կայացած Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հերթական դիվանագիտական ֆորումին:
- Արդեն երրորդ անգամ անընդմեջ այդ ֆորումին մասնակցում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Մասնակցել է նաեւ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, որը պատվիրակների ցանկում հիշատակված չէր: Հավանաբար, նա գնացել է որպես օգնական: Նա ամբողջ կյանքում եղել է Արարատ Միրզոյանի օգնականը:
Ի դեպ, Արարատ Միրզոյանը Անթալիայում առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որը մինչ այդ Թուրքիայի հատուկ ծառայության ղեկավարն է եղել, երբ Արարատ Միրզոյանը եւ նրա ամուսնության քավոր, այժմ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը աշխատել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, որտեղից, ըստ ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարության, այդ ժամանակ կարեւոր փաստաթղթեր են անհետացել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում