Այս երկրում ՀՀԿ-ից շատ քննադատված քաղաքական ուժ չեմ հիշում. Վահագն Սարոյան
Ներքաղաքական
ՀՀԿ֊ական Վահագն Սարոյանը գրում է.
Երբ լրագրողը քաղաքական հայացքները պայմանավորում է ընտանիքի անդամի զբաղեցրած պաշտոնով ու սեփական աշխատանքի կոմֆորտով ու եթերից բացի ֆեյսբուքում դառնում է իշխանությունների չհիմնավորված պաշտպանը՝ հարստացած ցինիզմի ոճով հարց բարձրացնելով իբրև թե քաղաքականությունից բան չի հասկանում, բայց թիրախավորում է ՀՀԿ-ին, շատ ավելի գռեհիկ է դառնում քան քաղաքականության մեջ գտնվող 7 տարի նույն դասարան մնացած տգետը։
Հանրային հեռուստաընկերության հարցազրուցավարը մեկ պարբերությամբ արտահայտած մի քանի սխալներ ու ամբողջապես մանիպուլյացիա պարունակող խոսքով ապացուցեց, որ ինքը, այո՛, քաղաքականությունից բան չի հասկանում։ Պետրոսը մոռանում է, որ ՀՀԿ-ն այսօր ներկայացված է խորհրդարանում և ակտիվ քաղաքական պրոցեսների մեջ իր ծանրակշիռ հայտն արդեն 4-րդ տարին է իշխանությունը զգում է։
Այս երկրում ՀՀԿ-ից շատ քննադատված քաղաքական ուժ չեմ հիշում, թե´ որպես իշխանություն և թե´ որպես ընդդիմություն, ինչն արդեն զարմանալի է։ Եվ սա արդեն խոսում է ՀՀԿ-ի «Policy making»-ի մասին։