Մխիթարյանը` «Բավարիայի» դեմ վաղվա խաղի մասին
Սպորտ
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի սպասելիքներով, որտեղ միլանցիները կհանդիպեն Մյունխենի «Բավարիային»։
«Բավարիան» ուժեղ մրցակից է։ Գիտենք, որ մեզ բարդ խաղ է սպասվում։ Առաջին հանդիպումից հետո երջանիկ էինք, որ կարողացանք արտագնա խաղում հաղթել մի թիմի, որը տանը հաճախ չի պարտվում։
Հիմա ամբողջությամբ կենտրոնացած եմ վաղվա խաղի վրա», -Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Bayern & Germany-ն։
«Ինտեր» -«Բավարիա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին Երեւանի ժամանակով 23:00-ին։ Առաջին խաղում միլանյան ակումբը հաղթել է 2:1 հաշվով։