Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ կարող է կարիերան ավարտել ընթացիկ մրցաշրջանից հետո:
«Հնարավոր է՝ ընթացիկ մրցաշրջանից հետո որոշեմ ավարտել կարիերաս: Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը, բայց հնարավոր է՝ որոշեմ ևս 1-2 տարի խաղալ»,- «Ինտեր» – «Բավարիա» հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է 36-ամյա ֆուտբոլիստը:
Միլանյան ակումբի հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: