Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանը Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

ԲԱՅՐԱՄՈՎԻ ԵՎ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆԻՄԱՍՏ ՀԱՆԴԻՊՈ՞ՒՄԸ, ԹԵ ՇԻՐՄԱՅԻ ՏԱԿ ԱՅԼ ԲԱՆ ԿԱ

Վերլուծություն

Այն տպա­վո­րութ­յունն էր, թե Ան­թա­լիա­յում Միր­զո­յան Ա­րոն ի­րեն վատ չէր զգում: Ա­վե­լին, Վ­րաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րար­նե­րի հետ հա­մա­տեղ մի­ջո­ցառ­ման պատ­րաստ­վե­լիս էլ այն­պես էր բե­րա­նը բա­ցել, որ ա­կա­մա մտա­ծում էին, թե ի­րեն զգում է ինչ­պես հայ­րա­կան տա­նը:­ Մի խոս­քով, լիա­կա­տար Օ­մե­գա­յի վի­ճա­կում էր:

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԵՐԲ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՆ ՉԿԱ

­Մեկ բան եւս ա­կա­մա մտա­ծում ես՝ նա­յե­լով Ա­րո­յի այդ հրճվան­քին՝ տես­նես ի՞նչ նոր փոր­ձանք­ներ է բե­րել Հա­յաս­տա­նի գլխին: Չ­նա­յած` մյուս կող­մից էլ այն վի­ճակն է, որ Ա­րո­յի եւ ան­գամ նրա շեֆ Նի­կո­լի ա­սած-ա­րած­ներն ար­դեն հա­զիվ թե քիչ թե շատ ազ­դեն ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա: Եվ Ան­թա­լիա­յում եւս, դա­տե­լով Ա­րո­յի հան­դի­պում­նե­րից, այդ նույն տրա­մա­բա­նութ­յունն էր:

­Թե­րեւս, հիմ­նա­կա­նը Ֆի­դա­նի եւ Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պում­ներն էին: Սկ­սենք Թուր­քիա­յից, ո­րի արտ­գործ­նա­խա­րա­րի հետ հան­դի­պու­մից հե­տո ան­գամ Ա­րոն նման պատ­կեր ար­ձա­նագ­րեց. «Ես ներ­կա­յաց­նեմ ի­րա­կա­նութ­յու­նը, դա­տո­ղութ­յուն ինք­ներդ ա­րեք` ա­ռա­ջըն­թաց կա, թե չկա: Մենք ու­նենք ո­րոշ հա­մա­ձայ­նութ­յուն­ներ, ո­րոնք ար­դեն իսկ ի­րա­կա­նաց­վել են: Կան հա­մա­ձայ­նութ­յուն­ներ, որ դեռ չեն ի­րա­կա­նաց­վել: Օ­րի­նակ` մենք օ­դա­յին տա­րած­քի օգ­տա­գործ­ման հար­ցը, գո­նե այս պա­հին, ըստ էութ­յան, հա­մա­րել ենք լուծ­ված: Մենք հա­մա­տեղ դի­տար­կել ենք Մար­գա­րա-Ա­լի­ջան սահ­մա­նա­յին են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վի­ճա­կը: Հայ­կա­կան կող­մը նաեւ աշ­խա­տանք­ներ է ի­րա­կա­նաց­րել այն­տեղ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի ար­դիա­կա­նաց­ման ուղ­ղութ­յամբ: Մենք հա­մա­տեղ աշ­խա­տանք­ներ ենք տա­րել, ու­սում­նա­սի­րութ­յուն­ներ ենք ի­րա­կա­նաց­րել Գ­յում­րի-­Կարս եր­կա­թու­ղա­յին անց­ման, այլ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վի­ճա­կի եւ գ­նա­հատ­ման ա­ռու­մով: Մենք ո­րո­շում ու­նենք, եւ­ ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ տար­բեր գե­րա­տես­չութ­յուն­նե­րից մաս­նա­գետ­ներ են հան­դի­պել Ա­նիի պատ­մա­կան կամր­ջի վե­րա­կանգն­ման աշ­խա­տանք­նե­րի շրջա­նա­կում եւ­ այլն: Այ­սինքն` մենք կա­րող ենք ա­սել, որ ո­րո­շա­կի բա­ներ տե­ղի են ու­նե­նում: Միեւ­նույն ժա­մա­նակ, գի­տեք, որ մենք ու­նենք պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն բա­ցել Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի միջեւ սահ­մա­նը եր­րորդ երկր­նե­րի քա­ղա­քա­ցի­նե­րի եւ Հա­յաս­տա­նի եւ Թուր­քիա­յի այն քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար, ո­րոնք դի­վա­նա­գի­տա­կան անձ­նա­գիր ու­նեն: Սա ի­րա­կա­նաց­ված չէ…»: Հի­շեց­նենք՝ գլխա­վոր հար­ցը, ո­րը նի­կոլ­յան թի­մը փոր­ձում էր լու­ծել Թուր­քիա­յի հետ, սահ­մա­նը բա­ցելն էր: Ա­րոն հաս­տա­տում է՝ ոչ մի բան այս պա­հին բաց­ված չէ, եւ, դա­տե­լով նրա խոս­քե­րի տրա­մա­բա­նութ­յու­նից, Ֆի­դա­նի հետ ո­րե­ւէ նոր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն չի ե­ղել: Մ­նա­ցա­ծը, ին­չի մա­սին նա խո­սում է, երկ­րոր­դա­կան բա­ներ են: Այ­սինքն, Թուր­քիան հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ի­րենն է ա­ռաջ տա­նում՝ ոչ մի սահ­մա­նի բա­ցում, քա­նի դեռ չկա Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Ու ինչ­քան էլ Ա­րոն Ան­թա­լիա­յում բե­րա­նը մին­չեւ ա­կանջնե­րը բա­ցի, Նի­կո­լն էլ նույն եր­ջա­նիկ ժպի­տով Էր­դո­ղա­նի գիր­քը ձեռ­քին նկար­վի, այս հար­ցում ո­րե­ւէ փո­փո­խութ­յուն չի լի­նե­լու:

­Բայ­րա­մո­վի հետ Ա­րո­յի հան­դի­պումն էլ ա­վե­լի տա­րօ­րի­նակ էր: Ա­նու­նը դրել էին փակ բա­նակ­ցութ­յու­նն­եր, բայց թե ինչ են բա­նակ­ցե­լու, մնում է միայն են­թադ­րել: «Խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը հա­մա­ձայ­նեց­րել-վեր­ջաց­րել են, այս հար­ցով բա­նակ­ցե­լու բան այ­լեւս չկա: Կա­րող են բա­նակ­ցել՝ ե՞րբ են այն ստո­րագ­րե­լու, ե­թե առ­հա­սա­րակ պատ­րաստ­վում են ստո­րագ­րել: Այս հարցն այդ «փակ հան­դիպ­մա­նը» քննար­կել են, թե՝ ոչ, ի­րենք կի­մա­նան: Ա­մեն դեպ­քում, Ա­րո­յի «դուք­յա­նից» այս­պես են մեկ­նա­բա­նել. «Կող­մե­րը քննար­կել են Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան եւ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տատ­ման մա­սին հա­մա­ձայ­նագ­րի տեքս­տի ա­վար­տից հե­տո կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում առ­կա ի­րա­վի­ճա­կը»: Իսկ «առ­կա վի­ճա­կը» սա է՝ դա­տե­լով հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած Բայ­րա­մո­վի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, Բա­քուն կրկնում է իր հայտ­նի նա­խա­պայ­ման­նե­րը: Այն է՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րը ոչ մի նոր բան չեն տվել: Եվ դա բնա­կան է. Բա­քուն ներ­կա­յաց­նում է այն­պի­սի նա­խա­պայ­ման­ներ, ո­րոնք, ինչ­պես քա­նիցս նշել ենք, Նի­կո­լը կյան­քի կո­չե­լու ո­րե­ւէ տար­բե­րակ չու­նի:

Ար­դեն այս հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած՝ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Վ­րաս­տա­նի ե­ռա­կողմ պա­նե­լա­յին հար­թա­կում Սահ­մա­նադ­րութ­յան հետ կապ­ված՝ Բայ­րա­մովն ու Ա­րոն է­լի մի թե­թեւ լեզ­վակ­ռիվ ու­նե­ցան: Բայ­րա­մո­վը բա­ցատ­րում էր, թե ին­չու պետք է Սահ­մա­նադ­րութ­յու­նը փոխ­վի, Ա­րոն հա­կա­ռակն էր փոր­ձում հա­մո­զել: Սա­կայն դա ար­դեն դար­ձել է ա­նի­մաստ վեճ. Ա­լիեւն ու­նի այդ նա­խա­պայ­մա­նը, հաս­կա­նում է, որ Նի­կո­լը դա չի կա­րող կա­տա­րել, բայց հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում: Ա­հա սա է ա­մե­նագլ­խա­վո­րը, եւ ինչ­քան էլ տար­բեր հար­թակ­նե­րում սրա շուրջ լեզ­վակ­ռիվ սար­քեն, դա է, որ մնում է նույ­նը: Այ­սինքն, ի սկզբա­նե հա­րցն այն դաշ­տում չէ, թե Նի­կո­լը կփո­խի՞ Սահ­մա­նադ­րութ­յու­նը, թե՝ ոչ. նա չի կա­րող փո­խել, քա­նի որ հան­րաք­վեով դրա­կան արդ­յունք ստա­նա­լու հա­վա­նա­կա­նութ­յու­նը ե­ղել եւ մնում է ծայ­րա­հեղ ցածր: Այս հարցն ի սկզբա­նե ե­ղել եւ մնում է հե­տեւ­յա­լը՝ այս ի­րա­վի­ճա­կում ին­չո՞ւ է Ա­լիե­ւը հա­մա­ռո­րեն ա­ռաջ տա­նում մեկ պա­հանջ, ո­րը Նի­կո­լը, ա­սենք նաեւ ցան­կա­ցած մե­կը, ո­րը կա­րող է նրան փո­խա­րի­նել, կյան­քի կո­չել հա­զիվ թե կա­րո­ղա­նա:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱԼԻԵՎԸ

Ու­րեմն, ին­չո՞ւ է Ա­լիե­ւը ա­ռաջ տա­նում պա­հանջ, ո­րը գործ­նա­կա­նում ա­նի­րա­գոր­ծե­լի է: Հին եզ­րա­կա­ցութ­յու­ննե­րից մեկն է, որ դրա­նով Ա­լիե­ւը փոր­ձում է պա­տե­րազ­մի հնա­րա­վո­րութ­յան տար­բե­րա­կը բաց թող­նել, եւ մի­գու­ցե դա ինչ-որ չա­փով կա: Այլ վար­կա­ծով, որ Ա­լիե­ւը պար­զա­պես չի ցան­կա­նում ո­րե­ւէ «խա­ղա­ղությ­ան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել եւ ա­նի­րա­կա­նա­նա­լի նա­խա­պայ­ման­նե­րով ի­րենն է ա­ռաջ տա­նում:

Այս երկ­րորդ տար­բե­րա­կը, որ­քան էլ որ փոր­ձա­գի­տա­կան, վեր­լու­ծա­կան եւ այլ հար­թութ­յուն­նե­րում դի­տարկ­վում է, որ­պես հիմ­նա­կան, ի­րա­կա­նում բա­վա­կա­նին խո­ցե­լի է: Հաշ­վի առ­նե­լով բա­վա­կա­նին պարզ փաս­տեր: Նախ, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքե­լու գա­ղա­փա­րը հենց Ա­լիեւն է, որ օ­րա­կարգ է բե­րել: Բա­նակ­ցային նախ­նա­կան փու­լում, երբ հիմ­նա­կան ա­ռանցք էր նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նը եւ դրա­նից բխող այլ փաս­տաթղ­թեր, ո­րե­ւէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին խոսք ան­գամ չկար, եւ դա իր հստակ տրա­մա­բա­նութ­յունն ու­ներ. Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պաշ­տո­նա­պես պա­տե­րազ­մա­կան վի­ճա­կում չեն ե­ղել, որ հի­մա էլ պաշ­տո­նա­պես «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կնքեն: Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պար­զա­պես ԽՍՀՄ-ից հե­տո միջ­պե­տա­կան հա­րա­բե­րութ­յու­ններ չեն ու­նե­ցել, եւ հենց այդ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կա­ռու­ցումն է, որ են­թադ­րում էր ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յու­նը: Հե­տա­գա­յում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» գա­ղա­փարն ար­հես­տա­կա­նո­րեն օ­րա­կարգ բեր­վեց՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան թե­մա­տի­կան «Բր­յու­սե­լի ձե­ւա­չափ» տե­ղա­փո­խե­լու հա­մար: Միայն թե այդ ձե­ւա­չափն ար­դեն գործ­նա­կա­նում չկա, եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» աս­վածն այ­լեւս ոչ մե­կին ի­րա­կա­նում պետք չէ: Բա­ցա­ռութ­յամբ, թե­րեւս, Նի­կո­լի, ով այդ ար­հես­տա­կան դաշտ մտնե­լով, Ար­ցա­խի հա­յա­թափ­ման ճա­նա­պար­հը բա­ցեց եւ, հի­մա այդ դաշ­տից դուրս գա­լով, ստիպ­ված է լի­նե­լու շատ հար­ցե­րի պա­տաս­խան տալ: Գու­մա­րած, «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րից» հրա­ժար­վե­լով, նա այլ տար­բե­րակ չի ու­նե­նում, քա­ն Ռու­սաս­տան-Ադր­բե­ջան-­Հա­յաս­տան ե­ռա­կողմ հար­թակ վե­րա­դառ­նա­լը:

Ու­րեմն, ին­չո՞ւ է Ա­լիե­ւը շա­րու­նա­կում այդ ար­հե­ստա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով» ճնշել, ա­վե­լի կոնկ­րետ՝ փա­կու­ղում պա­հել Նի­կո­լին: Ան­թա­լիա­յում կա­յա­ցավ նաեւ Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի հան­դի­պու­մը, ո­րը եւս մեկ ան­գամ պարզ փաս­տեր ար­ձա­նագ­րեց: Այս­պես, երկ­կողմ թե­մա­տի­կա­յից զատ, ըստ հան­դիպ­ման մա­սին հա­ղոր­դագ­րութ­յան, օ­րա­կար­գում է ե­ղել նաեւ հե­տեւ­յա­լը. «Ռու­սա­կան կող­մը հաս­տա­տել է իր պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ նպաս­տե­լու ադր­բե­ջա­նա-հայ­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին եւ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքմա­նը։ Ընդգծ­վել է 2020-2022թթ. Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի հա­մա­լի­րի ի­րա­կա­նաց­ման անհ­րա­ժեշ­տութ­յու­նը»:

Այս հա­մա­տեքս­տում նկա­տենք, որ Ան­թա­լիա­յում Ա­րոն նաեւ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման չան­տե­սեց՝ «նվնվա­լով», թե կոնկ­րետ ա­ռա­ջարկ է ա­րել Ադր­բե­ջա­նին՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը բա­ցե­լու հա­մար: Բայց նաեւ խոս­տո­վա­նե­լով, որ այդ­պես էլ «որ­եւէ դրա­կան ար­ձա­գանք չկա»: Մինչ­դեռ նկա­տենք, որ այդ ա­ռա­ջար­կով գործ­նա­կա­նում Ադր­բե­ջա­նին տրվում էր նրա բո­լոր ցան­կա­ցած­նե­րը: Ու ե­թե ան­գամ այդ ի­րա­վի­ճա­կում «որ­եւէ դրա­կան ար­ձա­գանք չկա», ա­պա դա եւս պարզ ազ­դակ է, որ Ա­լիեւն ան­գամ ա­մե­նա­մեծ ցա­նկութ­յան դեպ­քում խու­սա­փում է մտնել ռուս­նե­րին «գցե­լու» դաշտ՝ հաս­կա­նա­լով դրա հնա­րա­վոր բո­լոր հե­տե­ւանք­նե­րը: 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՄԱՅԻՍԻ 9-ԻՆ

Այս ընդ­հան­րա­կան պատ­կե­րը գա­լիս է հու­շե­լու, որ նո­յեմ­բե­րի 9-ից սկսված՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի թե­ման ե­ղել եւ մնում է օ­րա­կար­գում: Ա­վե­լին, ակն­հայ­տո­րեն, չնա­յած ռուս-ադր­բե­ջա­նա­կան հայտ­նի բա­խում­նե­րին, եր­կու­սի հա­մար էլ այդ ուղ­ղութ­յու­նը, նման է, որ մնում է հիմ­նա­կա­նը: Մ­յուս կող­մից, ե­թե հաշ­վի առ­նենք այն խո­սակ­ցութ­յուն­նե­րը, որ Ա­լիե­ւը ոչ միայն պատ­րաստ­վում է մա­յի­սի 9-ին մեկ­նել Մոսկ­վա, այլ նաեւ Կար­միր հրա­պա­րա­կի շքեր­թում ադր­բե­ջա­նա­կան ստո­րա­բա­ժա­նում կմաս­նակ­ցի, կա­րե­լի է կռա­հել, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան այդ բա­խում­ներն առն­վազն հաղ­թա­հար­ման փու­լում են: Եվ դա միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան է, հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս գլո­բալ ի­րո­ղութ­յուն­նե­րը:

­Նաեւ չմո­ռա­նանք, որ մա­յի­սի 9-ին Նի­կո­լը եւս մեկ­նե­լու է Մոսկ­վա, եւ, ինչ­պես քա­նիցս են­թադ­րութ­յուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ինչ-որ տար­բե­րա­կով Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հետ հան­դի­պում կլի­նի: Բայց ա­հա, Նի­կո­լի գրա­սեն­յա­կը օ­րերս չհա­պա­ղեց հեր­քել հայ­կա­կան լրատ­վա­կան դաշ­տում տա­րած­ված լու­րը, թե նա­խա­տես­ված է պաշ­տո­նա­կան ե­ռա­կողմ հան­դի­պում, ին­չը նշա­նա­կում է, որ բրի­տա­նա­կան ճնշում­նե­րը, ո­րոնք 2022թ.-ից ի վեր Նի­կո­լին հետ էին քա­շում այդ ուղ­ղութ­յուն­նե­րից եւ հատ­կա­պես կո­մու­նի­կա­ցիանե­րի վե­րա­գոր­ծարկ­ման հար­ցով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից, այս պա­հին էլ դեռ գո­յութ­յուն ու­նեն: Թեեւ մյուս կող­մից էլ, բրի­տա­նա­կան այդ նույն ճնշում­նե­րը Նի­կո­լին հետ էին քա­շում նաեւ Ի­րա­նի ուղ­ղութ­յամբ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը «թույ­լատ­րե­լի դո­զա­յից» այն կողմ անց­կաց­նե­լուց: Բայց ե­թե հի­մա կա­րո­ղա­նում է Ի­րա­նի հետ ան­գամ հա­մա­տեղ զո­րա­վար­ժանք­ներ ա­նել, դա ակ­նար­կում է, որ այդ ճնշում­նե­րը ո­րո­շա­կիո­րեն ի­րենց ազ­դե­ցութ­յու­նը թու­լաց­րել են: Իսկ դա նշա­նա­կում է, որ մա­յի­սի 9-ին Մոսկ­վա­յում ո­րո­շա­կի հան­գու­ցա­լու­ծում­ներ լի­նե­լու են: Ու չբա­ցա­ռենք, որ չնա­յած ընդ­հա­նուր շիր­մա­յին, ի­րա­կա­նում Բայ­րա­մո­վի եւ Ա­րո­յի հան­դի­պու­մը հենց այդ ուղղ­վա­ծութ­յամբ էր:

 






Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top