Հզոր սեանսից հետո ամեն մեկը իրեն գտնում է այս համեմատության մեջ. Մարգարիտ Եսայան
Ներքաղաքական
ՀՀԿ֊ական Մարգարիտ Եսայանը գրում է.
ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համեմատությունը՝ իշխանազավթներին կենդանական աշխարհի մեկ ներկայացուցչի հետ, ակնհայտորեն մեծ աղմուկ է առաջացրել եւ զռռացողների եւ նրանց թոկը պահողների շրջանում, ոմանք սկսել են անիմաստ տրտինգ տալ, ոստոստալ եւ մկկալ։Հոգեբանությունը այ այդքան ուժեղ գիտություն է՝ հզոր սեանսից հետո ամեն մեկը իրեն գտնում է այս համեմատության մեջ կենդանական վախով փորձում է ապացուցել, որ ինքը էշ չէ եւ չի զռռում, այ, ցավոք, դեռ չեն ասում, թե իրենց թոկը ում ձեռքին է եւ ովքեր են իրենց բզզել, որ զռռան․․․
հ․գ, նայեք այսօր ԱԺ փոխնախագահի եւ էլի մի քանիսի հուզված, մոլորված,այլայլված <ճեպազրույցները> եւ, զուգահեռ լսեք, թե ում ձայներն են լսվում նիստերի դահլիճից․․․