Ռուբիոն և Ֆիդանը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները, որոնք բխում են Իրանից»
Միջազգային
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, հայտնել է State․gov-ը:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները։ Ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության սպառնալիքները, որոնք բխում են Իրանից և նրա դրածոներից», - հայտնել Է աղբյուրը։
«Քննարկվել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը և ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը։ Նրանք համաձայնել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության կարևորության և ՆԱՏՕ-ի ամրապնդման հարցում», - Նշվում Է հաղորդագրության մեջ։