Մասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքի Իրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին Կիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվել ՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ է Սիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձ Չէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն Զուրաբյան Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ո՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթը Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Մենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ Թրամփ

Աստղագուշակ՝ ապրիլի 15-ի համար

Հասարակություն

Խոյ: Փորձեք վերլուծել նախորդ օրվա իրադարձությունները: Դա կօգնի խուսափել հետագա սխալներից: Այսօր դրական միտումների ազդեցությունը մեծ է, և լուրջ անախորժությունների վտանգ չկա: Այնուամենայնիվ, նոր գործեր չարժե ձեռնարկել: Այսօր չափազանց զգայուն եք, և ցանկացած դժվարություն ձեզ համար իրական աղետ է: Այդ իսկ պատճառով, նշանի շատ ներկայացուցիչներ ցանկություն կունենան կիսատ թողնել սկսած կարևոր գործերը:

Որքան շատ ժամանակ տրամադրեք սիրելիների հետ շփմանը, այնքան ներդաշնակ կզարգանան ձեր հարաբերությունները, ընդ որում՝ ոչ միայն այսօր, այլ նաև հետագայում: Սիրահարված Խոյերը կարող են հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին, այդ ջանքերն, անկասկած, բարձր կգնահատվեն:

Ցուլ: Լավ է, որ հեշտ հաջողությունների ակնկալիք չունեք: Այսօր ստիպված կլինեք շատ քրտինք թափել, որևէ ձեռքբերում ունենալու համար: Այն մարդիկ, ում սովոր եք վստահել, կխախտեն նախկին պայմանավորվածությունը, սակայն այդ հարցում նրանց չեք մեղադրի, քանզի գիտակցում եք, որ հանգամանքները փոխվել են, և ինքներդ էլ հաճախ մոռանում եք ձեր խոստումները:

Մտերիմների հետ շարունակ հարաբերություններ պարզելը՝ նշանի շատ ներկայացուցիչների կարող է նյարդայնացնել, անգամ հունից հանել: Փորձեք հանգստություն պահպանել և տուրք չտալ հույզերին: Առավել համբերատար և զուսպ եղեք, անգամ եթե գիտակցաբար հրահրում են ձեզ, այդ կերպ միայն կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից:

Երկվորյակ: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ որոշ ծրագրեր կարող եք կազմել:

Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից, ձեր բնակավայրը կարգի կբերեք, որոշ փոփոխություններ կկատարեք: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

Խեցգետին: Կրևոր որոշումներ կայացնել չարժե: Մինչ կեսօր հանդիպումներ մի ծրագրեք: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է , ֆինանսական ձախողումների հավանականությունը՝ ևս: Զգացմունքային դաշտն անկայուն է, չափազանց զգայուն եք, ամեն բան սրտին մոտ եք ընդունում, ինքներդ ձեզ համար խնդիրներ ստեղծում:

Կարող եք ապավինել մտերիմ մարդկանց աջակցությանը, ովքեր ձեզ շատ լավ են ճանաչում, հարգում են ձեր զգացմունքները և շատ նրբանկատ են իրենց մեկնաբանությունների, նկատողությունների մեջ:

Առյուծ: Թե՛ գործնական և թե՛ անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Կհասկանաք և լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ:Կհաջողվի արագ որոշումներ կայացնել, կողմնորոշվելու հարցում ժամանակ չեք կորցնի և լավ արդյունքների կհասնեք:Մրցակիցների հետ պայքարից հաղթող դուրս կգաք:

Անցյալում ծագած խնդիրները կանհանգստացնեն: Նոր գործեր մի ձեռնարկեք: Մտերիմները կդրդեն ձեզ ակտիվ գործողությունների, ինչը փոքր-ինչ կնյարդայնացնի, տրամադրությունը կփչացնի:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե անգամ խնդիրներ ծագեն, ապա դրանք, առանց աջակցության էլ , հաղթահարելի են :Ձեզ վստահ կզգաք, քանի որ գիտեք՝ ամենաազդեցիկ հակառակորդներն էլ այսօր ձեզ չեն վնասի:

Բարեկամուհիների հետ հնարավոր են տարաձայնություններ, թույլ սեռի ներկայացուցիչների հետ լեզու գտնել չի ստացվի: Կհաջողվի զերծ մնալ լուրջ վեճերից, եթե ստուգեք ստացված տեղեկությունները, և որևէ մեկի ազդեցության տակ չընկնեք:

Կշեռք: Իրադարձություններով հագեցած, լարված օր է սպասվում:Սակայն ժամանակը և ուժերը ճիշտ բաշխելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Համառություն և նպատակասլացություն դրսևորեք, հատկապես, եթե հարցը վերաբերում է մասնագիտական առաջընթացին: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության , ազդեցիկ գործընկերների հետ: Զգացմունքներով մի առաջնորդվեք, որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք:

Հնարավոր են հաճելի անակնկալներ, այդ թվում ՝ ռոմանտիկ բնույթի: Սիրո խոստովանություն կլսեք, ժամադրության հրավեր կստանաք: Եթե գործի դնեք ձեր անսպառ երևակայությունը, ապա շատ միջոցներ կգտնեք սիրելիին զարմացնելու համար:

Կարիճ: Օրվա սկիզբը կարող է ձանձրալի թվալ, հատկապես նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր այս ժամանակահատվածում մի շարք հանդիպումներ են ծրագրել:Ստիպված կլինեք շատ ջանքեր գործադրել զրուցակցին հասկանալու, նրա հետ համաձայնության գալու համար: Կեսօրին հոգնածություն կզգաք, փորձեք թուլանալ և վերականգնել ուժերը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ինքնուրույն աշխատելու համար: Կարող եք զբաղվել ընթացիկ խնդիրներով, նաև ստեղծագործական գործունեություն ծավալել: Ձեզ ինքնավստահ ու ազատ կզգաք: Առավել լավ արդյունքների կհասնեն նրանք , ովքեր կանտեսեն շրջապատի կարծիքը:

Աղեղնավոր: Այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե օրը նվիրեք ստեղծագործական մոտեցում պահանջող գործերին: Չեք ցանկանա հետևել կանոններին և անել այն, ինչ ձեզնից ակնկալում են: Այսօր ձեզ համար շատ ավելի հետաքրքիր է նոր փորձարկումներ կատարել, փորձել այն ամենն, ինչը նախկինում չեք արել: Հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ, նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն:

Կենսական ներուժը բարձր է,ինքնազգացողությունից չեք դժգոհի: Անգամ լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո, հոգնածություն չեք զգա: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաներ սկսելու, նաև որևէ դիետայի հետևելու համար:

Այծեղջյուր: Հնարավորինս շատ աշխատեք, ջանք ու եռանդ մի խնայեք և մեծ հաջողությունների կհասնեք: Այսօր քչերը կցանկանան օգնել ձեզ, ինչի համար ամենևին էլ չարժե անհանգստանալ: Դուք ինքնուրույն գլուխ կհանեք ստեղծված իրավիճակից, ինքներդ կհաղթահարեք բոլոր դժվարությունները,և, միևնույն ժամանակ, շատ կարևոր տեղեկություններ կստանաք:

Մտերիմների հետ հարաբերությունները փոքր-ինչ լարված են, քանզի այսօր տարված եք ձեր սեփական խնդիրներով և հաճախ աչքաթող եք անում նրանց, ովքեր ձեր կողքին են:Բարեբախտաբար, լուրջ տարաձայնություններ չեն ծագի, և եթե սիրելի մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնեք, ապա հարաբերությունները լիովին կվերականգնվեն:

Ջրհոս: Այսօր ապավինեք մարդկանց ճանաչելու ձեր կարողությանը: Այն ձեզ չի հիասթափեցնի: Անգամ առաջին հանդիպումից ստացած տպավորությունը ճիշտ է: Հարաբերություններում հեշտ կողմնորոշվելու ունակությունը՝ կօգնի թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Եթե թեթև ֆլիրտի ցանկություն առաջանա, ապա մի զրկեք ձեզ այդ հաճույքից, այն ոչ միայն դրական լիցքեր կհաղորդի, այլ նաև անմոռաց ռոմանտիկ պահեր կպարգևի:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի կենտրոնանալ աշխատանքի վրա, բարեբախտաբար, լուջ վրիպումներ չեն լինի: Այնուամենայնիվ, ցանկալի չէ ուշադրություն պահանջող գործեր ձեռնարկել:

Ձկներ: Մի շտապեք և առավել ուշադիր եղեք: Ասօր հաջողությունը հիմնականում կախված է՝ հակառակորդների կազմակերպած ծուղակները շրջանցելու ձեր ունակություններից: Դժվար թե կարիք լինի որևէ մեկից խորհուրդ հարցնել,մտերիմների փորձը ձեզ չի օգնի: Իրավիճակը, որում հայտնվել եք, բարդ է : Նախ փորձեք կողմնորոշվել սեփական զգացմունքներում :

Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե լիովին համոզված եք, որ դրանք իրենց ավարտին կհասցնեք: Երկարաժամկետ նախագծերը կարող են անորոշ ժամանակով ձգձգվել, իսկ պատճառը ոչ միայն դուք եք, այլ նաև անբարենպաստ հանգամանքները:






Մասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՈւկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունըԹրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. Փաշինյան«Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է». Վարդան Ղուկասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասինՊետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ ՄինասյանՏեղի կունենա ԱԺ արտահերթ նիստՎաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանԱստղագուշակ՝ ապրիլի 16-ի համարՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ծանրամարտի ԵԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Գոռ ՍահակյանըՉեմ մտածում «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի մասին. Տիկնիզյան ՉԼ. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն պարտվեցին բայց դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Գյումրիում կրքերը թեժացան. «Ես Նոստրադամուսը չեմ». Վարդան Ղուկասյանն՝ իր քաղաքապետ ընտրվելու հնարավորության մասինՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ ՓաշինյանԼույս չի լինելու․ հասցեներԼավրովը խոստովանեց, որ Ռուսաստանում վեցերորդ շարասյունը դեռ շատ ակտիվ եւ վտանգավոր է. Դուգին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top