Ուկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված է ԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է» ՉԼ. «Ռեալ»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր ՉԼ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Բավարիայի» դեմ խաղում Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան ԱՄՆ-ը կարող է բարձր մակարդակով մայիսի 9-ին ներկայացված լինել Մոսկվայի շքերթին ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` փոխչեմպիոն Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ Նովոստի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ

Ներքաղաքական

Կուսակցության հիմնադրման 35-ամյակի առթիվ

 

Հաստատված է ՀՀԿ խորհրդի նիստում, 2025թ.ապրիլի 14-ին

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իր հիմնադրման 35-ամյակին նվիրված խորհրդի նիստում, հիմք ընդունելով կուսակցության տասնամյակների գործունեությունը և անցած ճանապարհի այս հանգրվանում անդրադառնալով հռչակած նպատակներին՝

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

• Վերահաստատում է իր նվիրվածությունն ու հավատարմությունը ազգային պահպանողական արժեքների վրա հիմնված հայ ազգային գաղափարախոսությանը, որով առաջնորդվել է հիմնադրման օրվանից:

 

• Պատիվ է համարում, որ Հանրապետական կուսակցությունը՝ ծնված անկախության համար պայքարից և Արցախյան ազատագրական շարժումից, շարունակում է ծառայությունը Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության ապահովման պատվախնդիր գործին՝ ամուր կանգնած մնալով ազգային շահերի պաշտպանության դիրքերում: 

 

• Երախտագիտությամբ է հիշում և հարգանքի տուրք մատուցում կուսակցության հիմնադիրների և առաջնորդների՝ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին, ովքեր կայացրին ու պահպանեցին Հանրապետական կուսակցությունը՝ որպես ազգային արժեքների պաշտպան կառույց և ազատ, անկախ, ինքնիշխան հայկական պետականության պաշտպանության դիրքերում ամուր կանգնած քաղաքական կազմակերպություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ԱՂԵՏԱԼԻ ՎԻՃԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

• Արտահայտում է իր խոր մտահոգությունը 2018 թվականից ի վեր՝ վերջին յոթ տարիներին,Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքով հայ ժողովրդին և հայոց պետականությանը պատուհասած աղետների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չպաշտպանելու, Արցախը թշնամուն ամբողջությամբ հանձնելու և հայ ժողովրդի երեք տասնամյակի զոհողությունների ու պայքարի արդյունքը ի չիք դարձնելու, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայության քաղաքական, իրավական, սոցիալական իրավունքներիպաշտպանությունից հրաժարվելու և Արցախյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից հանելու ուՀայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու թշնամաբարո քաղաքականության վերաբերյալ: 

 

• Կտրականապես մերժում է ՀՀ ներկայիս իշխանությունների կապիտուլյացիոն քաղաքականությունը, որը լրջորեն խարխլել է Հայաստանի ինքնիշխանության հիմքերը, թուլացրել անվտանգությունը և ոտնձգությունների ենթարկել մեր ազգային արժեքները: 

 

• Դատապարտում է պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած մեր հայրենակիցների որոնողական աշխատանքների, Արցախի պատանդառված քաղաքական և ռազմական ղեկավարության ու Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող՝անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների ենթարկվող բազմաթիվ հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ՀՀ իշխանությունների անգործությունն ու անտարբերությունը, ինչպես նաև միջազգային ազդեցիկ դերակատարների, համապատասխան կառույցների ու կազմակերպությունների, իրավապաշտպան հանրության ոչ բավարար հետևողականությունն ու առ այսօր անարդյունավետ քայլերը: 

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

• Պնդում է, որ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բացառապես ազգային շահերի վրա՝ մերժելով ցանկացած այլ մոտեցում:

 

• Վերահաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, որի ամբողջական բովանդակությունը առ այսօր գաղտնի է պահվում հայ հասարակությունից, չի պաշտպանում Հայաստանի կենսական շահերը, ավելին՝ վտանգում և լրջագույն հարվածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու հայ ժողովրդի ապագան:

 

• Համոզված է, որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով և միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է շտկել իրավիճակը:

 

• Ընդգծում է, որ Արցախյան հիմնախնդիրը լուծված չէ, և բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան նաև համարժեք իրավական գնահատականի։ 

 

 

• Արձանագրում է, որ ՀՀԿ կառավարման տարիներին որդեգրված արտաքին հավասարակշռված քաղաքականության արդյունքում հնարավոր է դարձել հաջողությամբ պահպանել փոխշահավետ հարաբերություններ միաժամանակ թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ Եվրոպական միության հետ՝ ամուր գրավական դառնալով Հայաստանի տնտեսությունը ոչ միայն փլուզումից փրկելու, այլև զարգացման հեռանկարներ ու լայն հնարավորություններ բացելու տեսանկյունից: 

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

• Հաստատակամորեն ամրագրում է իր տեղն ու դերը ազգային արժեքները ոտնահարող և պետական շահերն ուրացող ներկա կառավարիչների դեմ անհաշտ պայքարում։

 

• Հրամայական է համարում կապիտուլյանտ իշխանություններից օր առաջ ազատվելը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի և ողջ հայության ազգային նպատակների պաշտպանության,որի շուրջ պետք է միավորվեն բոլոր հայրենասեր ուժերը՝ մի կողմ դնելով առկա տարաձայնությունները:

 

• Սահմանում է երեք առաջնահերթություն իշխանափոխությունից հետո՝

1) երկրի ներսում համերաշխության մթնոլորտի ստեղծում՝ որպես ազգային անվտանգության տեսանկյունից կարևորագույն խնդիր՝անպատիժ չթողնելով ավանտյուրիստներին և ներկայիս կապիտուլյանտների ռեժիմի աններելի հանցագործությունները,

2) ՀՀ Զինված ուժերի մարտունակության վերականգնում՝ 21-րդ դարի մարտահրավերներին համապատասխան,  

3) մասնագիտական բարձր որակի դիվանագիտական կորպուսի ձևավորում և Հայաստանի Հանրապետության դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունների վերականգնում՝ տարբերակելով գործընկերներին դաշնակիցներից՝ վերարժևորելով ու նոր իմաստ հաղորդելով ՀՀարտաքին հարաբերությունների քաղաքական, տնտեսական և անվտանգայինբաղադրիչներին:

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

• Ընդունում է, որ ՀՀ քաղաքական կազմակերպությունները, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, պետք է աշխատեն վերականգնել հանրային վստահությունը՝ սկզբունքային գործողությունների և ազգային շահերին իրապես նվիրվածության ճանապարհով:

 

• Հաստատում է, որ Հանրապետական կուսակցությունը, ի տարբերություն որոշ այլ քաղաքական դերակատարների, երբեք չի ունեցել և չի ունենա առաջնորդի պաշտամունք, և ՀՀԿ յուրաքանչյուր անդամ առաջնորդվել ու առաջնորդվելու է համոզվածությամբ, որ կուսակցությունը պատկանում է իր բոլոր անդամներին, այլ ոչ թե որևէ անհատի կամ խմբի:

 

• Ծրագրում է ներդնել կուսակցության արդիականացման եռահենասյուն մոտեցում՝ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

• Ամրագրում է, որ բարեփոխումների հիմքում ընկած են լինելու հետևյալ հենասյուները՝

1) կուսակցական կառույցների արդիականացում,

2) գաղափարական հիմքերի ամրապնդում՝ նոր իրողություններին համահունչ,

3) այլընտրանքային ծրագրերի մշակում:

 

• Առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ այս ճանապարհին հիմնվելու է «Ազգայինը համամարդկային է, պահպանողականությունը՝ արդիական, արարչականը՝ իրական» սկզբունքի վրա։

 

• Հանձնառություն է ստանձնում ստեղծել կուսակցության բարեփոխումների և արդիականացման հանձնաժողով, որը կմշակի գալիք համագումարին այս մասով ներկայացվելիք առաջարկությունները՝ կուսակցության հետագա գործունեության և գործողությունների համար անհրաժեշտ բոլոր ուղղություններով:

 

• Պատրաստվում է հերթական համագումարում, ընդունված կարգով, մանրամասն քննարկել կուսակցական ծրագրերը՝ մրցունակ, իրատեսական, ժամանակակից և այլընտրանքային լուծումներով ծրագրերի համատեքստում, ինչպես նաև վերլուծել իրականացված աշխատանքը, անդրադառնալ խնդիրներին, թերություններին և դրանց շտկման հնարավորություններին:

 

ԱՄՓՈՓԵԼՈՎ ՎԵՐՈՀԻՇՅԱԼԸ՝ ՄԵՆՔ.

 

• Վերահաստատում ենք մեր դերը՝ որպես հայկական պետականության և ազգային արժեքների պաշտպանության հիմքերում կանգնած քաղաքական ուժ, որպես մեր Հայրենիքի արտաքին և ներքին բոլոր սպառնալիքների դեմ ամուր պատվար:

 

• Կոչ ենք անում կուսակցության բոլոր անդամներին՝ առաջնորդվել պատվախնդրությամբ և հավատով՝ առաջին հերթին սեփական ուժերի նկատմամբ, քանի որ այս վճռորոշ ժամանակաշրջանում մենք դիմակայում ենք մեր ժողովրդի և պետության առաջ ծառացած ծանրագույն մարտահրավերների:

 

• Խնդրում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում և սփյուռքում մերժել պառակտվածությունը, փոխադարձ անհանդուրժողականությունը և ատելությունը, որոնցով վարակվել է մեր հասարակությունը, և միավորվել ընդհանուր ազգային նպատակների շուրջ:

 

• Պարտավորվում ենք համառորեն շարունակել մեր պայքարը՝ անկախ դժվարություններից, հիշելով, որ «ընկնելը մեղք է, հոգնելը՝ ամոթ»:






Ուկրաինական պատերազմի վերջին փուլը սկսված էԽՍՀՄ-2 կամ «Հետխորհրդային տարածքում մակրոպետության վերականգնումն անխուսափելի է»ՉԼ. «Ռեալ»-«Արսենալ». Մեկնարկային կազմեր ՉԼ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Բավարիայի» դեմ խաղում Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան ԱՄՆ-ը կարող է բարձր մակարդակով մայիսի 9-ին ներկայացված լինել Մոսկվայի շքերթինՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ինԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` փոխչեմպիոն Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիԻնչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուրՔաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. ԳալյանВремя деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ ՊատմաբանԱլեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժության` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top