«Իրավունք». Նիկոլը վերջնականապես հակվել է Վարդան Ղուկասյանին կալանավորելու մտքին, բայց ոչ այս փուլում
Մամուլի տեսություն
«Իրավունք» թերթը գրում է. «Չար լեզուները» շշնջում են, որ Նիկոլը վերջնականապես հակվել է Վարդան Ղուկասյանին կալանավորելու մտքին: Սակայն այս փուլում, քանի դեռ բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Գյումրիի վրա, այդ քայլին խուսափում են գնալ: Կսպասեն մինչեւ ընտրվելը, մեկ ամսվա չափ կանցնի, ուշադրությունը կսկսի թուլանալ, այդ ընթացքում Վարդանիկը, իհարկե, կհասցնի աչքի ընկնել, եւ արդեն կգա կալանքի ժամանակը:
Սակայն խոսքը Վանաձորի սցենարը մեխանիկորեն կրկնելու մասին չէ: Կալանավորելով Վարդանիկին՝ կսկսեն ակտիվ աշխատել նրա թիմից մի քանիսին հրաժարական պարտադրելու վրա, եւ այդ ընթացքում առաջ եկողներին կփորձեն «վերբովկա անել»:
Եվ օրակարգ կգա Վարդանիկի հրաժարականի եւ ՔՊ-ական քաղաքապետ« ընտրելու» տարբերակը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում