Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան ԱՄՆ-ը կարող է բարձր մակարդակով մայիսի 9-ին ներկայացված լինել Մոսկվայի շքերթին ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` փոխչեմպիոն Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ Նովոստի Ինչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուր Քաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. Գալյան Время деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ Պատմաբան

«Փաստ». Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող ընկերություններն ահազանգում են՝ այս տարվա մարտի 1-ից կառավարությունը սկսել է գույքահարկ պահանջել դեռևս չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար։ Ըստ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների, համապատասխան օրենքն Ազգային ժողովն ընդունել է դեռևս 2023 թվականի սկզբին, սակայն մինչ օրս այն չի գործարկվել։ Օրենքը կարծես մոռացության էր մատնվել։

Դրա մասին իշխանությունները հիշել են այս տարի՝ միայն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ կառավարությունն այլևս չի կարողանում կառավարել բյուջեում առաջացած մեծ ճեղքվածքը։ Խնդրին լուծում տալու փոխարեն Փաշինյանի կառավարությունը գնացել է հայտնի ճանապարհով՝ հարկել ու տուգանել ամենքին և ամեն ինչը։ Դե, հիշում եք՝ կար ժամանակ, երբ քաղաքացին տուգանքի մատերիալ չէր։ Այդ ժամանակները վաղուց են անցել։
Մարտի 1-ից կիրառվող՝ դեռևս չկառուցված կամ կիսակառույց շինությունների համար գույքահարկի օրենքը նախապատմություն ունի։ Այն սկսել է քննարկվել 2022 թվականին։ Այն ժամանակ իշխանությունները պնդում էին, որ օրենքն ընդունվում է երկրի ամեն քաղաքում «անվերջ ընթացող շինարարությունների խնդիրը լուծելու համար»։ Նպատակն իբր այն էր, որ չկառուցված կամ ավարտին չհասցված շենքերի համար գույքահարկի պարտավորություն առաջացնելով՝ կառավարությունը կհասնի նրան, որ կառուցապատողներն արագ ավարտին հասցնեն իրենց քաղաքաշինական ծրագրերը։ Հետագայում, սակայն, նույն այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները համայնքներին տեղական տուրքեր և վճարներ սահմանելու իրավունք տվեցին, ինչը ստիպեց կառուցապատողներին իրենց կառուցապատման ծրագիրը ժամանակին չավարտելու կամ շինթույլտվության ժամկետը երկարաձգելու համար մինչև մի քանի հարյուր միլիոն դրամ տեղական տուրք մուծել։ Սա արդեն իսկ մեծ հարված էր կառուցապատողների համար, որովհետև քաղաքաշինական ծրագրերի նախագծման և պլանավորման փուլում նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել, որ կարող են այդքան մեծ չնախատեսված ծախսեր կատարելու խնդրի առջև կանգնել։

Այն ժամանակ բողոքի ալիքը մեղմելու նպատակով կառավարությունը որոշեց պարզապես չկիրառել չկառուցված կամ կիսակառույց շենքերի համար գույքահարկ ենթադրող օրենքի պահանջները և սպասել հարմար պահի։ Կառուցապատողներին էլ ակնարկվել է՝ իբր այդ օրենքն ուժի մեջ չի մտնի։ Սակայն, ինչպես դա հաճախ է լինում Փաշինյանի կառավարության դեպքում, այդ խոստումը նրանք չպահպանեցին։ Խաբված կառուցապատողները, որոնք առանց այն էլ ստիպված են համայնքային տուրքեր վճարել և որոնք զրկվել են շուկայի խթանման այնպիսի գործիքներից, ինչպիսին էր, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի օրենքը, հայտնվել են անհաղթահարելի իրավիճակում։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ծավալի խնդրի մասին է խոսքը, նշենք, որ այսօր Երևանում շինարարության թույլտվություն ունեն մոտ 3 միլիոն քմ մակերեսով շենքեր։ Այս նախագծերը դեռևս կառուցման փուլում են, և շուտով դրանց կառուցապատողները ստիպված են լինելու գույքահարկ վճարել դեռևս գոյություն չունեցող գույքի համար։

Մասնագետները նշում են, որ 3 տարի առաջ կառավարության կողմից մշակված օրենքը կարող է ոչ միայն բազում կառուցապատողների սնանկացման պատճառ դառնալ, այլև ընդհանրապես կոլապսի ենթարկել կառուցապատման շուկան։ Իսկ այս դեպքում խոսքը վերաբերում է երկրի ՀՆԱ-ի մոտ 1/5-րդին։ Ստացվում է, որ այսօրվա բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը վտանգում է երկրի տնտեսության ապագան։ Ինչ խոսք, դա էլ է Փաշինյանի իշխանությունը բնութագրող իրողություններից մեկը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ռուբեն Մխիթարյանը որոշում է ընդունել մինչև ապրիլի 16-ը ձեռնպահ մնալ մամուլի հետ շփումից Դրվել է երրորդ համաշխարհային հիբրիդային պատերազմի ավարտական գործընթացի սկիզբը. Գարիկ Քեռյան ԱՄՆ-ը կարող է բարձր մակարդակով մայիսի 9-ին ներկայացված լինել Մոսկվայի շքերթինՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ինԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` փոխչեմպիոն Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիԻնչպես են Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստվում լուծել ուկրաինական հակամարտությունը. Ռուսական աղբյուրՔաղաքացիները հնարավորություն կունենան հեռավար կարգով կնքել նոտարական գործարքներ. ԳալյանВремя деньги. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎատիկանը, որպես պետություն, գլոբալիստների կարևոր ջոկատներից է՝ նրանց դաշնակիցն ու սպասարկուն․ ՊատմաբանԱլեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը պոկում վարժության` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top