Հերոյինից 5 եւ մորֆինից` 10 հազր անգամ ուժեղ. Մահացու վտանգավոր թմրանյութն արդեն Ռուսաստանում է
Միջազգային
Չինաստանից մահացու վտանգավոր թմրանյութ է սկսել անցկացվել Ռուսաստան: Այն 5 հազար անգամ ավելի ուժեղ է հերոինից և 10 հազար անգամ ավելի հզոր, քան մորֆինը:
Դեղը կոչվում է Carfentanil և ի սկզբանե մշակվել է որպես հանգստացնող միջոց խոշոր կենդանիների, այդ թվում՝ փղերի համար: Վերջին շրջանում միջոցների առգրավման դեպքեր են գրանցվել Ռուսաստանում՝ Սիբիրում, Ուրալում և Հեռավոր Արևելքում։ 2024–2025 թվականներին արդեն եղել է 15 առգրավում։
Դեղամիջոցի մեկ կգ-ը պարունակում է 500 միլիոն չափաբաժին. նյութի ընդամենը 0,002 մգ-ը կարող է մարդուն սպանել: Ըստ այդմ՝ 1 կգ-ը կարող է սպանել 500 միլիոն մարդու։
