Կապառոսը կփորձի՞ ձեռք բերել հայ ֆուտբոլիստին «Սևիլիայի» համար
Սպորտ
Իսպանական «Սևիլիան» շարունակում է հետաքրքրվել Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։
Այս մասին հայտնում է Euro-Football-ի աղբյուրը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը պատրաստ է ամռանը ակտիվացնել ֆուտբոլիստի շուրջ բանակցությունները։ Հատկապես, որ ակումբը գլխավորել է Խոակին Կապառոսը, որը աշխատել է Նաիրի հետ Հայաստանի ազգային հավաքականը մարզելու ընթացքում։ Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իսպանիայի մի քանի այլ ակումբներից։
Հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվի» հետ պայմանագիր ունի մինչև հաջորդ տարվա ամառը: