Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտ Վարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու Հայաստան Արևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր Լեյեն ՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. Մամիջանյան ԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ Թրամփ Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարար Նիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքները Նայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնը Ուկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ Նովոստի

Մենք կարող ենք լինել լավ հարևաններ, զարգացնել փոխշահավետ առևտուրը․ Միրզոյանը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Հասարակություն

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Լավ, կտեսնենք, թե երբ և ինչպես այդ հարցը կլուծվի, սակայն կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին։ 2021 թվականին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին՝ նպատակ ունենալով առաջ մղել երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրանք աշխատում են արդեն շուրջ չորս տարի։ Այս ընթացքում իրականացվել են մի շարք դրական քայլեր։ Եթե չեմ սխալվում, առաջին համաձայնությունը վերաբերում էր բեռնափոխադրումների իրականացմանը։ Երկրորդ քայլը վերաբերում էր Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Սակայն, ըստ էության, մենք էական առաջընթաց չենք տեսնում։ Արդյո՞ք իրոք այդպես է, թե՞ Դուք այլ ընկալում ունեք։ Ինչպե՞ս եք գնահատում հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Արարատ Միրզոյան. Այո, Դուք ճիշտ եք, հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ։

Դուք նշեցիք նաև բեռնափոխադրումների մասին։ Կցանկանայի հավելել, որ համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։

Հարց. Ինչպե՞ս կգնահատեք ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը։

Արարատ Միրզոյան. Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար։

Հարց. Դա կարևոր դիտարկում էր, քանի որ Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է։

Արարատ Միրզոյան. Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։

Հարց. Լա՞վ, իսկ արդյոք կարևոր է, թե ո՞ր ուղղությունն է առաջինը շարժվում առաջ:

Արարատ Միրզոյան. Դա կարևո՞ր է։

Հարց. Ես Ձեզ եմ հարցնում։

Արարատ Միրզոյան. Գիտեք՝ այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում։






Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՈւկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունըԹրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. Փաշինյան«Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է». Վարդան Ղուկասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասինՊետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ ՄինասյանՏեղի կունենա ԱԺ արտահերթ նիստՎաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ ՍուրենյանԱստղագուշակ՝ ապրիլի 16-ի համարՈւՂԻՂ․ Գյումրի համայնքի նորընտիր ավագանու նիստԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՉեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ Ծանրամարտի ԵԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Գոռ ՍահակյանըՉեմ մտածում «Լոկոմոտիվի» հետ նոր պայմանագրի մասին. Տիկնիզյան ՉԼ. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն պարտվեցին բայց դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. Գյումրիում կրքերը թեժացան. «Ես Նոստրադամուսը չեմ». Վարդան Ղուկասյանն՝ իր քաղաքապետ ընտրվելու հնարավորության մասինՎերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ․ ՓաշինյանԼույս չի լինելու․ հասցեներԼավրովը խոստովանեց, որ Ռուսաստանում վեցերորդ շարասյունը դեռ շատ ակտիվ եւ վտանգավոր է. Դուգին«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների«Ժողովուրդ». Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանի դեմ վարույթը կարճվել է«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը«Ժողովուրդ» . «Շիշ բռնողի» եղբայրն իր իշխանական կապերն օգտագործում է ի շահ իր գործատուիԱդրբեջանցիները, ովքեր մոտ 10 ռուսի ստրկության մեջ էին պահում, հանկարծ ցանկացան մեկնել պատերազմ, բայց չթողեցինԱռաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան«Հրապարակ». Հարցը ջրելո՞ւ են. ՔՊ-ում խուլ ընդվզում է«Իրավունք». Անդրանիկ Քոչարյանի բանը բուրդ է. երեկվա Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր«Ժողովուրդ». Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն ՍիմոնյանԵրկրի վրա G1 մակարդակի մագնիսական փոթորիկ է սկսվելԹրամփն ծրագրում է չեղարկել ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ֆինանսավորումը. Washington PostCoca-Cola-ն վերադառնում է Ռուսասատան նոր՝ Creations ապրանքանիշի ներքոՌուսական ավիացիան Բելգորոդի սահման մտած ուկրաինացիների դիրքերը ոչնչացնում է սավառնող ФАБ-500 ավիառումբերով (Տեսանյութ)Ուսադիրը հարգող ոստիկանապետ ունենք.Արթիկցիները գնդապետ Ադամյանի մասինԹալին համայնքի անունից շնորհավորում եմ. Թալինի ղեկավարի շնորհավորանքը ոստիկաններինՀայաստանը չի կարող հաստատել հարաբերություններ՝ առանց Թուրքիայի նախապայմանն ընդունելու. Խուդավերդյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top