Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ուկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանը Ամերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակին

Ադրբեջանին առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը և Մինսկի խմբի լուծարման գործընթացի դիմումը․ Արարատ Միրզոյան

Հասարակություն

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ 

Հարց. Ես խոսելու եմ այն խաղաղության համաձայնագրի մասին, որի շուրջ երկու կողմերն արդեն համաձայնության են եկել։ Սակայն նախ կցանկանայի անդրադառնալ այն պանելային քննարկմանը, որն արդեն կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։

Մենք հասկանում ենք, որ երկու կողմերն էլ փորձել են ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Իսկ Դուք ինչպե՞ս կգնահատեք այդ քննարկումը։ Այն որոշ չափով լարված էր, թե՞ պարզապես կողմերը ներկայացրին իրենց տեսակետները։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Արարատ Միրզոյան. Կասեմ, որ դա կառուցողական քննարկում էր։ Գիտեք, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել իմ գործընկերոջ՝ պարոն Բայրամովի հետ մտքերի փոխանակման՝ ինչպես փակ դռների հետևում, բանակցությունների ընթացքում, այնպես էլ բաց հրապարակային քննարկումներում։ Սա ևս մեկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար։

Իհարկե, ընկալումների տարբերություններ կան, և ամենայն հավանականությամբ հիմա մենք այդ մասին ևս մի փոքր կխոսենք։ Սակայն միևնույն ժամանակ դա հնարավորություն է՝ փորձելու մոտեցնել դիրքորոշումները։ Այս առումով ցանկացած քննարկում միշտ օգտակար է։

Հարց. Այո, դա, անշուշտ, ամենաճիշտ մոտեցումն է։ Կցանկանայի անդրադառնալ խաղաղության համաձայնագրին։ Ինչպես հայտնի է, երկու կողմերն արդեն համաձայնեցրել են փաստաթուղթը։ Ձեր կարծիքով, հաշվի առնելով կողմերի ներկայիս դիրքորոշումները, երբ կարող է այդ ստորագրումը տեղի ունենալ։

Արարատ Միրզոյան. Իրապես, նախևառաջ հարկ է արժևորել այն, ինչ արդեն իսկ տեղի է ունեցել։ Սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնեցրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Տեքստ, որով Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ Խորհրդային Միության փլուզման պահին։

Կողմերը համաձայնել են չմիջամտել միմյանց ներքին գործերին, ինչպես նաև համաձայնության են եկել մի շարք այլ կարևոր դրույթների շուրջ։ Բացի այդ, վերոնշյալ փաստաթղթի վավերացման և ուժի մեջ մտնելու դեպքում, նախատեսվում է ստեղծել երկկողմ հանձնաժողով, որը կվերահսկի պայմանագրի իրականացումը և կծառայի որպես հարթակ տեղում առաջացող ցանկացած թյուրըմբռնման կամ կոնկրետ իրավիճակների լուծման համար։ Այս ամենը, իրապես, պատմական իրադարձություն է։ Այժմ մենք կարծում ենք, որ հնարավոր է անմիջապես սկսել խորհրդակցությունները՝ պայմանագրի ստորագրման վայրը, ժամանակը և հստակ ամսաթիվը որոշելու նպատակով։

Հարց. Հնարավո՞ր է, որ պայմանագրի ստորագրումը տեղի ունենա երրորդ երկրում։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հարցը, և ի՞նչ կարծիք ունեք այդ հնարավորության վերաբերյալ։

Արարատ Միրզոյան. Դա կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, կարող է լինել որևէ երրորդ երկրում, որը ընդունելի կլինի թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար։ Այս ամենը կարող է քննարկման առարկա դառնալ։ Սակայն պետք է արձանագրել, որ տեքստի շուրջ համաձայնության գալու փաստի հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հանդես եկավ մի շարք նախապայմաններով, որոնք վերաբերվում էին, մասնավորապես, Մինսկի խմբին և Սահմանադրությանը։ Կարող են լինել նաև այլ մտքեր, ինչքան, որ հասկանում եմ։

Հարց. Այդ մասին նշեց նաև պարոն Բայրամովը քննարկման ընթացքում։

Արարատ Միրզոյան. Մեր մոտեցումը հետևյալն է. մենք կարող ենք սկսել գործընթացը՝ դնելով մեկ աղյուս, ապա ևս մեկը, և մի որոշ ժամանակ անց կարող ենք տեսնել, որ միասին կառուցել ենք, օրինակ, մի ամուր կամուրջ։ Կամ կարող ենք նստել և սպասել ևս մի քանի հարյուր տարի՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք նախկին մոտեցումներն այլևս կիրառելի չեն, արդյո՞ք հակամարտությունն իսկապես ավարտված է, թե՞ դեռևս առկա են խոչընդոտներ։ Սակայն մեր դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հարցի կառուցողական կողմի վրա, կենտրոնանալ հնարավորությունների, ապագայի վրա, այլ ոչ թե շարունակ խորանալ անցյալում և տեսնել միայն խոչընդոտներ։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի կողմից հնչեցված որոշ գաղափարների,՝ մասնավորապես Մինսկի խմբի թեմային՝ ցանկանում եմ նշել, որ մեր դիրքորոշումը հստակ հայտնի է։ Եթե մենք ընդունում ենք, որ հակամարտությունն ավարտված է և այդ փաստը հաստատված է խաղաղության պայմանագրով, ապա այդ դեպքում ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ նրա ենթակա կառույցներն այլևս նպատակահարմարություն չեն ունենում։ Հենց այդ տրամաբանությամբ մենք առաջարկել ենք ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՀԿ-ին կամ նրա անդամ պետություններին ուղղված համատեղ դիմումը, որով կսկսվի Մինսկի խմբի լուծարման գործընթացը։






Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է«Ժողովուրդ». ՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top