Ծանրամարտի ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` արծաթե մեդալակիր
Սպորտ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։
20-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 202 կգ (85+117) արդյունք և արժանացավ արծաթե մեդալի։ Նա հրում վարժությունում նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց։
Եվրոպայի չեմպիոն դարձավ ֆրանսիացի Գարանս Ռիգոն` գրանցելով երկամարտի 205 (92+113) արդյունք։ Նա իր բոլոր 6 դեպքերում ծանրաձողը պահեց գլխավերևում։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Իզաբելա Յայլայնը, որը երկամարտի 193 կգ (90+103) արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը։