ԱՄՆ-ն պայմաններ կառաջադրի մաքսատուրքերից խուսափել ցանկացող երկրներին․ WP
Միջազգային
ԱՄՆ-ն մի շարք պայմաններ կառաջադրի այն երկրներին, որոնք ցանկանում են մաքսատուրքերից խուսափելու համար Վաշինգտոնի հետ գործարք կնքել։ Դրանց թվում է ամերիկյան գազի գնման ավելացումը, հաղորդում է Washingtion Post պարբերականը:
«Ավելի շատ բնական գազի գնումներ ամերիկյան ընկերություններից։ Ավելի քիչ մաքսատուրքեր ամերիկյան արտահանման համար: Ավելի քիչ հարկեր Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաների վրա: Խոստումներ՝ կանգնեցնելու Չինաստանը, որն օգտագործում է այլ երկրներին՝ իրենց ապրանքները ԱՄՆ առաքելու համար: Սրանք ընդամենը մի քանի պահանջներ են, որոնք, ինչպես սպասվում է, Թրամփի վարչակազմը կհնչեցնի տասնյակ երկրների հետ բանակցություններում, որոնք փորձում են խուսափել չափազանց բարձր մաքսատուրքերից», - գրում է թերթը։
Բանակցություններում ներգրավված տասնյակ մարդկանց խոսքով՝ առայժմ պարզ չէ՝ կոնկրետ ինչ է պահանջելու Սպիտակ տունը, սակայն «ընդհանուր պատկերն արդեն սկսել է ի հայտ գալ»: