«Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում «Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico

Ո՞ր դեպքում քաղաքացին կտուգանվի տրանպորտում չվճարելիս

Իրավական

«Քաղաքացիներին մի հատ բացատրեք, որ տոմսի համար 150 դրամ չվճարելու դեպքում կարող են ահագին գլխացավանքի մեջ ընկնել՝ ձերբակալման ենթարկվեն, անձնական զննման, փաստաթղթերը վերցնեն ․․․ արդյո՞ք սա շատ խիստ պատիժ չէ։ Մարդիկ եսիմ ինչ կարգի հանցագործություններ են անում, մեղմ պատիժ է տրվում, մի հատ տոմսի դիմաց չվճարելու համար բերել եք օրենք, որ մարդուն վարչական ձերբակալության տանեք։ Գործիքակազմն էլ հայտնի չէ, թե ինչ միջոցներով եք տանում»,– այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին հարցրեց ԱԺ պատգամավոր Արման Ղազարյանը։

 

«Երբ քաղաքացին չի վճարում տրանսպորտի համար և չի էլ պատրաստվում նույնականացվել, այդ պարագայում տեսուչը կարող է ոստիկանությունից աջակցություն խնդրել»,– ի պատասխան` ասաց Սիմոնյանը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ