Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. հայտնի են ավագանու անդամների անունները
Ներքաղաքական
Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը:
Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:
Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.
Մինասյան Սարիկ - Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Մկրտչյան Վահագն - Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
Բարսեղյան Էմմա - Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
Անանյան Լեվոն - ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
Արամյան Շավարշ - ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Հարությունյան Քնարիկ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Մանուկյան Հովհաննես - ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
Բաղդասարյան Էդգար - «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
Հայրապետյան Գալյա - ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
Հակոբյան Անդրանիկ - չի աշխատում
Բեգզադյան Նարեկ - Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
Բեյբուտյան Աստղիկ - «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
Դավթյան Վահան - «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
Ղուկասյան Վարդան- չի աշխատում
Առաքելյան Ավետիս - Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
Անանյան Լուսինե - չի աշխատում
Ղուկասյան Գևորգ - Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
Սահակյան Սեդրակ - չի աշխատում
Մեսրոպյան Նարինե - չի աշխատում
Հարությունյան Արտակ -չի աշխատում
Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
Սիմոնյան Կարեն - Քարհատ մեքենա ՓԲԸ-ի տնօրեն
Մուրադյան Աննա - չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
Ադամյան Սվետլանա - ԱՁ-ի տնօրեն
Գևորգյան Հովհաննես - չի աշխատում
Գասպարյան Լիզա - Մարտուն Գրիգորյանի օգնական
Գրիգորյան Կարեն - Մարտուն Գրիգորյանիի որդին, Տրանս-Ակնթարթ ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարիչ
Բադալյան Կարեն - չի աշխատում:
Եդիգարյան Վարդան - «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
Մխիթարյան Ռուբեն Դավթի - պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
Կիրակոսյան Վահե Սամվելի - «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3.Մոսոյան Սուսաննա - «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար: