Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի անգլիական ակումբ տեղափոխելու տարբերակից
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում», հայտնում է Metartaings-ը։
Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիեմենտայի հետ, սակայն բրազիլացի ֆունկցիոները մի շարք պատճառներով հրաժարվել է նրա կարիերայի շարունակության այդ տարբերակից, որոնց մասին չի հաղորդվում։