Թրամփի խորհրդականը պատասխանել է Մասկի վիրավորանքին
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրի և արտադրության հարցերով խորհրդական Փիթեր Նավարոն բացառել է թշնամանքը ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի հետ՝ նրա կողմից իր հասցեին վիրավորանքներ հնչեցնելուց հետո: Այս մասին հայտնում է Axios-ը։
«Իլոնի հետ ամեն ինչ հրաշալի է։ Խնդիր չկա», - ասել է Նավարոն։
Խորհրդականը, որին Մասկն ավելի վաղ «ապուշ» էր անվանել, նշել է, որ իրեն «ավելի վատ էլ են անվանել»։ Նավարոն ընդգծել է, որ ամերիկացի միլիարդատիրոջ հետ իր հարաբերություններում «ամեն ինչ լավ է»: