Զարմանալի է, որ Տիկնիզյանը կորցրել է տեղը «Լոկոմոտիվի» հիմնական կազմում. Ստրեպետով
Սպորտ
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Ստրեպետովը Legalbet-ի հետ զրույցում խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ձախ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի ապագայի մասին։
«Զարմանալի է, թե ինչպես են վերաբերվում Տիկնիզյանին «Լոկոմոտիվում»։ Զարմանալի է նաև, որ նա կորցրել է տեղը հիմնական կազմում։ Մեզ մոտ կա վատ հատկանիշ՝ թե ղեկավարությունը, թե մեդիան ֆուտբոլիստներին կամ շատ են գովում, կամ ամբողջովին անտեսում են։ Եթե Տիկնիզյանը դառնա ազատ գործակալ, կարծում եմ՝ իր երազանքն իրականություն կդառնա՝ խաղալ Եվրոպայում։ Կարծում եմ՝ թե՛ ինքն, թե՛ իր գործակալը նպատակաուղղված են մեկնելու որևէ եվրոպական ակումբ։
«Զենիթը» հետաքրքրություն ունեցե՞լ է Տիկնիզյանի նկատմամբ։ «Զենիթում» կա Սանտոսը, ու այդ դիրքն ամրագրված է նրա հետևում։ Ձախ եզրում կա նաև Գորշկովը, իսկ Վոլկովը շուտով կվերադառնա վնասվածքից հետո։ Տիկնիզյանը պետք է այլ տարբերակներ դիտարկի։ Հիմա նաև նորաձև է մեկ մոսկովյան ակումբից մեկ այլ մոսկովյան ակումբ տեղափոխվելը։ Օրինակ՝ կան ԲԿՄԱ-ն կամ «Դինամոն», որոնք, անկասկած, հետևում են նրան», — ասել է Ստրեպետովը Legalbet-ի թղթակից Դմիտրի Բեբյակինին։