Հույս ունեմ, որ սա Սպերցյանի վերջին մրցաշրջանն է ՌՊԼ-ում. Կոռնեև
Սպորտ
«Զենիթի» նախկին մարզական տնօրեն Իգոր Կոռնեևը կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղի մասին։
«Կարծում եմ ու հույս ունեմ, որ սա Սպերցյանի վերջին մրցաշրջանն է ՌՊԼ-ում։ Նա պետք է զարգանա։ Սպերցյանը պետք է տեղափոխվի մի թիմ, որը նրան կտրամադրի սպորտային ծրագիր։ Նոր ակումբում նա պետք է լինի իր դիրքում հիմնական խաղացողը և որքան հնարավոր է շատ խաղա։ Բացի այդ, այդ ակումբը պետք է կարողանա վճարել նրա տրանսֆերի համար լուրջ գումար», – ասել է Կոռնեևը «СЭ»-ին տված հարցազրույցում։