Խոակին Կապառոսն իր կարիերայում չորրորդ անգամ նշանակվեց իսպանական «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը «Սևիլիան» կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
69-ամյա Կապառոսը «Սևիլիան» մարզել է 2019 թվականի մարտ-հունիս, 2018-ի ապրիլ-հունիս, 2000-2005 թվականներին, իսկ 2018-2019 թվականներին զբաղեցրել է նաև սպորտային տնօրենի պաշտոնը: Իսպանացին Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է 2020-2022 թվականներին: