Բրյանսկի մարզի երկաթուղում կրկին պայթյուն է տեղի ունեցել Ռուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ) ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհին Երեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարում Կոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացել Մեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն Սիմոնյան Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ Ամենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայն

Երիտասարդ դերասանը, որը խենթանում է բեմում եւ հաղթում

Մշակութային

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ

Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի շրջանավարտ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դերակատարմամբ «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացումը նախ Երեւանում մասնակցեց «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին եւ արժանացավ Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի կողմից հատուկ մրցանակի: Այնուհետեւ Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթում արժանացավ Գրան Պրիի: Իսկ օրերս էլ այս նույն ներկայացմամբ՝ Գագիկ Խաչատրյանը մասնակցեց Երեւանում անցկացվող ռուսական թատերական մշակույթի օրերին։ Երեւանի «Մոսկվայի Տան» բեմում երեք օր շարունակ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաեւ հայտնի դերասանները ներկայացրեցին Գոգոլի, Կուպրինի, Շեքսպիրի եւ այլ դասականների իրենց բեմական մեկնաբանությունները։ Ժյուրին այս անգամ «Խելագարի հիշատակարան» մոնոներկայացմանը տվեց «Լավագույն դերասանական կերպարի ուսումնասիրություն» կոչումը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է հենց դերակատարի հետ, որն այժմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող է:

Գագիկ, «Խելագարի հիշատակարան»-ը դարձել է Ձեր այցեքարտային ներկայացումը, որն ամենուր Ձեզ հաջողություն է բերում: Ի՞նչպես ծնվեց այն եւ ինչպե՞ս սկսվեց այս ներկայացման հաղթարշավը:

— Նախ ասեմ, որ ներկայացումը բեմադրվել է այն ժամանակ, երբ ես դեռ Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանող էի, բեմադրության հեղինակը ռեժիսոր Անահիտ Մազմանյանն է։ Ներկայացումն իսկզբանե բեմադրվել է փառատոնի համար, որը պետք է լիներ Մոսկվայում: Բայց այնպես ստացվեց, որ առաջին հերթին մասնակցեցի «Արմմոնո Plus» միջազգային թատերական փառատոնին Երեւանում, ապա դրա հաջորդ օրը մեկնեցինք Մոսկվա: Յուրաքանչյուրը 42 մասնակցից բաղկացած երեք տարիքային խումբ էր մասնակցում ԱՊՀ երկրների «Art Panorama» ամենամյա միջազգային մրցույթին Մոսկվայում, ես պրոֆեսիոնալների կատեգորիայում էի: Մոսկվայից վերադարձանք հաղթանակով՝ բերելով գլխավոր մրցանակը: Ինչ վերաբերում է Երեւանում ռուսական թատերական մշակույթի օրերին մասնակցությանս, ասեմ, որ շատ հետաքրքիր միջոցառում էր, որտեղ սիրով ներկայացրեցի Գոգոլի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված «Խելագարի հիշատակարան»-ը մոնոներկայացումը:

— Ներկայացումը ռուսերեն էր, հե՞շտ հաղթահարեցիք լեզվական խնդիրը:

— Չեմ կարող ասել, թե լիարժեք տիրապետում եմ լեզվին, բայց, բնականաբար, որոշակի բազա ունեի եւ լուրջ աշխատանք ենք տարել լեզվական բարիերի հաղթահարման  ուղղությամբ: Իհարկե, այլ է ռուսերեն խոսելը, բայց բոլորովին ուրիշ է ռուսերենով ներկայանալը բեմում, խաղալը, մտածելը:

— Անդրադառնանք Ձեր կերտած կերպարին՝ նա ծիծաղում էր, լալիս էր, երգում էր, խենթանում էր… Ինչպե՞ս է հաջողվում շատ կարճ ժամանակում խիստ տարբեր հոգեվիճակների մեջ մտնել ու փոխանցել այն հանդիսատեսին:

— Իրականում բավականին դժվար է։ Նախ ինձ թվում է, որ բոլոր դերասանները կերազեն իրենց կյանքում գոնե մի անգամ խաղան այնպիսի կերպար, որն իր մեջ ունի ե՛ւ դրամա, ե՛ւ կոմեդիա: Ու սա հենց այդ կերպարն է: Նիկոլայ Գոգոլի այս ստեղծագործությունը հասարակության խավերի բաժանվածության, անհատին անուշադրության մատնելու մասին է, ինչն ինձ թվում է՝ բոլոր ժամանակներում էլ ակտուալ է, որովհետեւ այդ խավերը միշտ կան ու կլինեն:

—  Նախընտրում եք մենակ լինել բեմո՞ւմ՝ մոնոներկայացումներով, թե՞ ավելի հարմար է, երբ բեմում կան խաղընկերներ:

— Իհարկե, միայնակ շատ դժվար է, որովհետեւ ամեն բան քեզնից է կախված՝ ռիթմը, հանդիսատեսին համակելը դեպի քեզ, մի շնչով տանել ներկայացումը ու չձանձրացնել: Իսկ խաղընկերներով ավելի հեշտ է:

— Ի՞նչ ստեղծագործական նորություններ սպասենք առաջիկայում եւ ինչպիսի՞ ձեւաչափով:

— Կարծում եմ՝ նորություններն իրենց ուշացնել չեն տա: Բայց եկեք փակագծեր չբացենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Բրյանսկի մարզի երկաթուղում կրկին պայթյուն է տեղի ունեցելՌուսական բանակը գրավել է Սումիի մարզի Ալեքսեևկա բնակավայրը (Քարտեզ)ՎԻԴԵՈ. Ով է «Միսս Աշխարհ» մրցույթի հաղթողը. որ երկիրն է ներկայացնում գեղեցկուհինԵրեխային վրաերթի չենթարկելու համար 27–ամյա երիտասարդը փախցրել է մեքենան ու հայտնվել ջրատարումԿոնստանտինովկայի ճակատում հերթական կաթսան է հասունացելՄեր վարչապետ, դրսից ու ներսից ուզում են քեզ կուլ տա. շնորհավոր 50-ամյակդ, Իրական Հայաստանի իրական առաջնորդ. Ալեն ՍիմոնյանՀունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն էՊուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՒ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄԱմենահզոր սերմերը շաքարախտի և քաղցկեղի դեմ պայքարում և ոչ միայնՄբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին«Ինտերի» նախագահը` Ինձագիի ապագայի մասինԴա իմ «Ինտերը» չէր. Ինձագին` ՉԼ եզրափակիչում պարտվելու մասինՈչինչ, որ իրար հայհոյենք, լուրջ մի վերաբերվեք, մի լսեք. Աննա Հակոբյանը դիմել է երեխաներինԴուք ուղղակի կապշեք. ինչպիսին էին հայ հայտնիները մանուկ ժամանակԲրյանսկի մարզում արտակարգ իրավիճակի պատճառը պայթյունն էր. Նահանգապետ ԲոգոմազԻնչպիսին էին նրանք, երբ քաղաքականության մեջ չէին (Ֆոտոշարք)Երկաթուղային դիվերսիայով, բանակցություններից առաջ, ինչ-որ մեկը միտումնավոր սրում է իրավիճակը. Ուկրաինական աղբյուրՏեսախցիկը ֆիքսել է ուկրաինական հրամանատարական կետին ФАБ-3000 3 տոննայանոց ավիառումբի հարվածի պահը (Տեսանյութ) ՌԴ-ում 24 ժամվա ընթացքում փլուզվել է երկրորդ կամուրջըՌուսական ավիացիան ոչնչացրել է Օրեխովովի կամուրջը (Տեսանյութ)Այսօր Երկրի վրա կսկսվի այս տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկների շարքըԲրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top