Երեկոյան կկատարվի ԴՌՆԲԱՑԸ, որը խորհրդանշում է Քրիստոսի երկրորդ գալուստը

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է ԴՌՆԲԱՑԵՔ, որը խորհրդանշում է Քրիստոսի երկրորդ գալուստն ու դատաստանը։ Այն կատարվում է դռան կամ խորանի փակ վարագույրի առջև երկխոսության միջոցով։
Աշխարհի վախճանին երկնքի արքայության դռները կբացվեն և արդարները, ապաշխարածներն այնտեղ կմտնեն։ Ուստի խնդրում ենք Տիրոջը․ «Բա՛ց մեզ, Տե՛ր, բա՛ց մեզ, Տե՛ր, բա՛ց մեզ, Տե՛ր, ողորմության դուռը, որի համար ողբալով աղաչում ենք Քեզ»։
Խորհրդանշական այս արարողությունը քրիստոնյաներիս պետք է ստիպի ամեն ջանք գործադրել այս աշխարհում, բարիք գործել, աստվածահաճո կյանքով ապրել, որպեսզի մեկ օր արժանանանք երկնքի արքայությանը։