Պեսկով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումներից պետք չէ ակնթարթային արդյունքներ սպասել
Միջազգային
Բազմաթիվ խնդիրներ են կուտակվել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում, ուստի երկու երկրների շփումներից անհապաղ արդյունքներ սպասել պետք չէ։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անհնար է սպասել ակնթարթային արդյունքների,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։- Խնդիրները չափազանց բարդ և չափազանց բարձի թողնված են»:
«Հիմա մենք շատ համբերատար քայլում ենք միասին այս ճանապարհով: Դեռ շատ քայլեր ունենք անելու, բայց պետք է, պարզապես, հասկանալ, թե որքան լուրջ վնաս է հասցվել ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերություններին նախորդ վարչակազմի օրոք», - նշել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով հարաբերությունների անհապաղ բարելավման հույսի մթնոլորտը, նշել է, որ «հասարակության ու լրագրողների ակնկալիքները միշտ սահմանակից են մաքսիմալիզմին»։ «Իրականում իրավիճակը մի փոքր այլ է, այն շատ ավելի բարդ է, ավելի շատ աշխատանք ու ժամանակ է պահանջում»,- ասել է նա։