Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար

Մինչեւ վերջ անկեղծ ու ուղիղ խոսելու ժամանակը

Վերլուծություն

Քոչարյանականները շարունակում են դիվերսիոն հարձակումները Հանրապետական կուսակցության դեմ: Այնպիսի տպավորություն է, որ 2018-ից այս կողմ ոչինչ տեղի չի ունեցել մեր երկրում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն էլ հրապարակում Սերժ Սարգսյանին են մերժում:

Եվ ահա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերի բանավեճի կրակի վրա բենզին լցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Ըստ էության, նա այլ փաթեթավորմամբ կրկնեց նույնը, ինչ արդեն իսկ իր հարցազրույցում ասել էր ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Բագրատ Միկոյանը: Սակայն, միեւնույն ժամանակ, խոստովանեց, որ՝ այո, Ռոբերտ Քոչարյանի հարազատներից կային մարդիկ, որոնք 2018 թվականին Հանրապետության հրապարակում էին՝ Փաշինյան Նիկոլի կողքին:

«Տիկին Խամոյանը միամտաբար կարծում է, որ հիշեցնելով 2018-ի դեպքերին երկրորդ նախագահի թիմակիցների դերակատարման մասին, մենք նույնքան միամտաբար ի նկատի ունենք իր ազգական մեկ տիկնո՞ջը։ Կամ՝ լրագրողների սադրիչ հարցերի տրամաբանությամբ՝ նախագահ Քոչարյանի երկու որդիների՞ն։

Հուսով եմ, ինքներդ չեք հավատում ձեր այդ մեկնաբանություններին, քանզի այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի խորն էին, եւ նախագահ Քոչարյանի՝ «ճամպրուկի» մասին՝ միայն նախագահ Սարգսյանի հրաժարականից 6 օր անց խոսելը՝ շատ ավելի պերճախոս է, քան «ո՞վ կար այդ օրերին հրապարակում» պարզունակ հարցը։ Ուստի՝ այս անգամ շախմատային լեզվով վերաշարադրեմ միտքս. մենք չենք մեղավորը, որ թե՛ աջից, թե՛ ձախից ուզում էին տեղահանել թագավորին։ Մենք մեղավոր չենք , որ նավակների միջեւ թագավորին փոխատեղելու լռելյայն կոնսենսուս ձեւավորվեց։ Մենք չենք մեղավորը, որ ոմանց երազած կարճ «рокировка»-ն չստացվեց եւ մյուս ուժերը հաջողացրին երկարը։ Սրանից բաց եւ հասկանալի էլ ո՞նց ասեմ», - արձագանքում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելը ՀՀԿ-ի ջեբը գցելու հետեւողական գործընթացին՝ մատնացույց անելով, թե Հանրապետականն է ապահովել վերջինիս պակասող ձայները, որպեսզի վարչապետ դառնա, Արմեն Աշոտյանը հիշեցնում է. «Այո՛, Հանրապետականը հսկայական հանրային եւ քաղաքական ճնշման տակ մայիսի 8-ին ընդառաջ հայտարարեց, որ կտա պակասող ձայները՝ երեք, կրկնում եմ՝ երեք խորհրդարանական ֆրակցիաների կողմից երկրորդ, կրկնում եմ՝ երկրորդ անգամ առաջադրված վարչապետի թեկնածուին։ Էդ ձեր հետևողական առաջադրումը հեչ, մեզանից բռնաճնշումներով կորզած ձայները մե՞ջ։ Լո՞ւրջ, տիկին Խամոյան ջան։ Ինչ վերաբերում է այդ օրերին 2019-ին արտահերթ ընտրությունների չգնալու սցենարին, ապա «ինչո՞ւ դա չստացվեց» հարցն ավելի ճիշտ է ուղղել Նիկոլին 2018-ին մեկուսարանում այցելած պատկառելի մարդկանց (նրանց ցանկը մեծ չէ)»։

ՈՎ ՈՒՄ ԴԵՄ Է ՏԱՐԻՆԵՐՈՎ «ԹՈՒՅՆ ՈՒ ԹԱՐԱԽ» ՏԱՐԱԾԵԼ

Հատկանշականն այն է, որ Ագնեսա Խամոյանը պնդում է, թե ՀՀԿ-ն առաջինն ինքն է այս արշավը սկսել Քոչարյանի դեմ:

«Հետաքրքիր է՝ Ագնեսան վերջին տարիներին սոցիալական ցանցերում եղե՞լ է, թե՞ միայն երկրորդ նախագահին սպասարկող լրատվամիջոցներ է կարդացել: Ագնեսա ջան, լո՞ւրջ, իսկ ֆեյքերն ու ՏԳ ալիքները կամ բացահայտ ձեր կողմնակիցները այս վերջին տարիներին, որ «թույն ու թարախ» էին տարածում ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ Սերժ Սարգսյանի կողմնակիցների հասցեին, դու տեղյակ չէի՞ր, որ այդ հարթակները 24\7 ռեժիմով մեզ վարկաբեկում ու վիրավորում էին ու միաժամանակ փառաբանում երկրորդ նախագահին: Ու որ մենք երբեւէ չէինք իջնում այդ մակարդակին ու նույն լեզվով պատասխանում: Այնպես մի արեք սկսենք, իրոք, Ձեզ հարցեր տալ, որոնց պատասխանները դու հաստատ չունես», - հարցեր է բարձրացնում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:

Այդուհանդերձ, առկա բանավեճը տալիս է իր պտուղները եւ ջրի երես է դուրս գալիս այն ամենը, ինչի վերաբերյալ ընդդիմադիր դաշտում շատերն ունեին հարցեր, բայց մինչ այս պահը հնարավորինս չէին բարձրաձայնում:

«Կարծում եմ՝ Ագնեսա Խամոյանը, երբ ասում է, որ՝ դե բանծիկով չեն տվել իշխանությունը Նիկոլին, բայց անգործություն է եղել իշխանության կողմից, լավ կլինի, որ օրինակ` այդ ժամանակ Հայաստանի փոխվարչապետ եղած Կարեն Կարապետյանին հարցնի. ի՞նչ հանձնառություն էր վերցրել իր վրա Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ` իշխանությունը պահելու հետ կապված, որը նաեւ մեկ-երկու օր անց վերահաստատել է ընդհանուրի մեջ, ի՞նչ պայմանավորվածություններ էր Կարապետյանը ձեռք բերել Նիկոլի հետ: Եվ վերջում, ուշադրությո՛ւն, 2018թ., երբ գլխավոր դատախազը գնում էր ԱԺ դիմելու պատգամավորներին, որպեսզի Նիկոլին, Սասունին ու Արարատին զրկեն մանդատներից ու քրեական գործ հարուցվի եւ դատվեն, ի դեպ, նրանք արդեն ձերբակալված էին, ո՞վ Դավթյան Արթուրին ասեց, որ չգնա ԱԺ նման պահանջով: Մի փոքրիկ գաղտնիք բացեմ` այդ ժամանակ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել: Բա հարցրեք: Հետո էլի մի քանի բան կհարցնեմ: Խոսել խոսել ա, բա եկեք մինչեւ վերջ անկեղծ ու ուղիղ խոսենք», - փակագծեր է բացում ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը:

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ

Իհարկե, շատերը կանխատեսում էին, որ ընդդիմության միջեւ առկա բանավեճից միայն ուրախանալու է իշխանությունը, եւ նրանց արձագանքն էլ չուշացավ: Սակայն, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով ՔՊ խմբակցության մի պատգամավորուհու, որն ԱԺ ամբիոնից, խոսելով ընդդիմադիրների հրապարակային բանավեճից, ինքն իրեն հարց էր տալիս, թե՝ «կարո՞ղ ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ» ու ինքն էլ պատասխանել՝ «այո»՝ արձագանքում է. «Այս պատմությունը ծիծաղաշարժ է նրանով, որ պատգամավորուհին կարծես թե չի հասկացել, թե ինչի՞ մասին է բանավեճը: Եթե իրենց խմբակում հարցներ, կասեին, զարգացումների խորքը եւ ՔՊ-ի մոտեցող ֆիասկոն տեսնող մարդիկ կան այնտեղ: Բանավեճը հենց ձեր խմբակի մասին է, ոչ թե համախոհ լինել-չլինելու: Այս բանավեճում իշխանություն կոչվածը ոչ թե կողմ է, այլ՝ օբյեկտ: Խնդիրը նրանում է, թե ձեր խմբակն ու նրա պարագլուխը, ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Որովհետեւ, եթե ընտրական ճանապարհով հեռացվեք (այսինքն՝ չկեղծեք ( ինչն անհնար է) ու դառնաք օրինակ՝ ընդդիմադիր խմբակցություն), ապա ձեր դավադրությունների ծլարձակած արմատները եւս 5 տարի դժվար է լինելու արմատախիլ անել խորհրդարանից ու քաղաքական համակարգից: Իսկ եթե փողոցով ու ժողովրդի լայն զանգվածների օրինական պահանջով եք դուրս մղվում իշխանությունից, ապա արդարացիորեն կրելու եք նաեւ Արցախի ու Հայաստանի աղետալի իրավիճակի քաղաքական ու իրավական ողջ պատասխանատվությունը»:

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ սրանում է բանավեճը՝ ի՞նչ անել եւ ինչպե՞ս վարվել օրվա իշխանության աղետաբեր ու ձախողված իշխանության հետ: Թե չէ, ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբաությա՞ն, թե՞ հայրենավաճառության... Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ընդդիմությանը կոչ է անում. «Շախ» պետք է հայտարարել եւ «մատ» անել ոչ թե իրար, այլ նրան։ Թե չէ պատմության ժամացույցի կարմիր «флажок»-ն անխուսափելիորեն ընկնելու է բոլորիս գլխին։ Ձեր քայլն է, տիկնայք եւ պարոնայք»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված