Երբ բալետը խոսում է բնության լեզվով Նոր իրողությունների նոր խաղերը Կարող են փոխվել ստվերային կառավարման հարյուրամյա սխեմաները Հրաժարվիր կինոյի տղա լինելուց՝ դու չես կարող դեւի դեմն առնել մենակ քո փողերով․ Աղազարյանը՝ ուժեղների շեֆին Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Մենք կորցրել ենք մեր ամոթը...

Հրապարակախոսություն

­Մեր ող­բեր­գութ­յուն­նե­րից մեկն էլ թե­րեւս ա­մա­չե­լու հատ­կութ­յու­նը կորց­նելն է... Ինչ­պես Պ­լա­վի­տուսն է ա­սել, ով ա­մո­թը կորց­րել է, նրան պետք է հա­մա­րել կոր­ծան­ված: Մարդ­կա­յին բա­րո­յա­կա­նութ­յան ու ա­ռա­քի­նութ­յան ա­մե­նա­կա­տար­յալ դրսե­ւո­րումն էլ ա­մա­չե­լու հատ­կութ­յունն է։ Իսկ հի­մա մենք ազ­գո­վին պետք է ա­մա­չենք, երբ տես­նում ենք, թե ինչ­պես է աշ­խար­հը հեգ­նա­կան հա­յաց­քով ու զար­մա­ցած հե­տե­ւում մեր երկ­րում տե­ղի ու­նե­ցող տա­րօ­րի­նակ, անտ­րա­մա­բա­նա­կան ու զա­վեշ­տա­լի գոր­ծըն­թաց­նե­րին։

Երբ ազ­գիդ մի զգա­լի մա­սը կորց­րել է մարդ­կա­յին ա­ռա­քի­նութ­յուն­նե­րից ա­մե­նա­կա­րե­ւո­րը` ա­մա­չե­լու ու նվաս­տա­ցու­մից վի­րա­վոր­վե­լու հատ­կութ­յու­նը եւ հաշտ­վել է ստրու­կի` իր կա­պանք­նե­րի հետ։ Երբ տես­նում ես, որ աշ­խար­հի տա­ղան­դա­վոր, խի­զախ, նա­խա­ձեռ­նող ու աշ­խա­տա­սեր ազ­գե­րի շար­քում տեղ գրա­վող, քա­ղա­քակր­թութ­յանն այդ­քան ա­վանդ ներդ­րած ազգդ ան­հաս­կա­նա­լիո­րեն հայտն­վել է աշ­խար­հի հե­տամ­նաց­նե­րի ու աղ­քատ­նե­րի շար­քում։

Երբ թշնա­միդ, որ ան­հաս­կա­նա­լի ու ան­հայտ ու ար­հես­տա­կան, ազ­գա­յին ու պե­տա­կա­նութ­յան ըն­դա­մե­նը հար­յու­րամ­յա ծա­գում ու­նի, ինչ­պես է ծաղ­րում ու նվաս­տաց­նում հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն ու­նե­ցող, խի­զախ ու տա­ղան­դա­վոր ազ­գիդ ու երկ­րիդ իշ­խա­նա­վոր­նե­րին, պա­տանդ է պա­հում ու նվաս­տաց­նում ազ­գա­կից­նե­րիդ։

Երբ ազգդ ընտ­րում է եր­կիրդ պար­տութ­յան տա­րած­նե­րին եւ յոթ տա­րի հան­դուր­ժում է ազ­գու­րաց իշ­խա­նութ­յուն­նե­րին։ Ա­մո­թից գե­տինն ես մտնում աշ­խար­հով մեկ խայ­տա­ռակ լի­նե­լու հա­մար, մեր ա­նող­նա­շա­րութ­յան, մեր սկզբունք­նե­րը չու­նե­նա­լու հա­մար, Ար­ցա­խի կորս­տի, դա­վա­դիր պար­տութ­յան ու հա­նուն ոչն­չի դար­ձած հա­զա­րա­վոր զո­հե­րի հա­մար, մեր խայ­տա­ռակ քա­ղա­քա­կան դաշ­տի հա­մար, երկ­չոտ ու անսկզ­բունք մտա­վո­րա­կա­նութ­յան հա­մար, պա­տաս­խա­նատ­վութ­յուն ու թա­սիբ չու­նե­նա­լու հա­մար, Աստ­ծուց ու ազ­նիվ հա­վատ­քից հե­ռա­նա­լու հա­մար, մեր թշվառ ու խղճուկ վի­ճա­կի հա­մար, այս­քան դա­վա­ճան­ներ ու­նե­նա­լու հա­մար։ Ազ­գի ու հայ­րե­նի­քի փրկութ­յունն էլ մեր` ա­մա­չել կա­րո­ղա­նա­լու մեջ պետք է փնտրել։ Մաք­սիմ Գոր­կին ի­զուր չէր ա­սում. «Ա­մե­նա­տան­ջա­լից ա­մո­թը այն է, երբ դու չես կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել այն, ինչ սի­րում ես, ին­չով ապ­րում ես», այ­սինքն՝ սերդ, հայ­րե­նիքդ, ըն­տա­նիքդ, ար­ժա­նա­պատ­վութ­յունդ, հե­րոս­նե­րիդ պա­տիվն ու երկ­րիդ անվ­տան­գութ­յու­նը։

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տն­տե­սա­գի­տութ­յան թեկ­նա­ծու

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ