Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն գործում են. Շարմազանով
Ներքաղաքական
Ազատության հրապարակում տեղակայված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները շարունակում են ընդունել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Երեկ նրանց այցելեցին նաեւ ՀՀԿ-ականները: ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են արցախցիների պայքարը ներկայացնել որպես ընդամենը սոցիալական խնդիր, բայց սա միայն սոցիալական հարց չէ՝ մարդիկ բարձրաձայնում են նաեւ վերադարձի, ինքնորոշման իրավունքի հարցրերը։
— Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն գործում են, փորձում են շանտաժ տարածելով վախի մթնոլորտում պահել Հայաստանի քաղաքացիներին ու արցախցիներին։ Նպատակը մեկն է՝ Ալիեւն ասում է, որ որեւէ խաղաղության պայմանագիր չի կնքվի, մինչեւ Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, նոր Սահմանադրություն չընդունի։ Ակնհայտ է, որ այդ Սահմանադրության մեջ Ալիեւի պահանջով ո՛չ Ցեղասպանության մասին է խոսք լինելու, ո՛չ Արցախի մասին է խոսք լինելու, ո՛չ Արարատի մասին։ Այսինքն՝ լինելու է Հայաստանի ադրբեջանացման Սահմանադրություն։ Եվ որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին, կամ պետք է էսլակյացիա անեն, վախեցնեն հայ ժողովրդին, կամ էլ Նիկոլի հետ պայմանավորված՝ պատերազմով շանտաժի ենթարկեն: