Բրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո) Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգը Պարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն Բաբայան Բացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան «Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջ Հենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. Ջորկաեֆ Արթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ) ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կարեւոր է թույլ չտալ Նիկոլի փախուստը Հայաստանից, երբ սկսվի Ալիեւի հետ նրա նախապատրաստած պատերազմը

Հրապարակախոսություն

Ադր­բե­ջա­նը մտա­դիր չէ ստո­րագ­րել նույ­նիսկ պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան հան­ցա­փորձ կա­տա­րե­լու գնով Նի­կո­լի եւ իր ոհ­մա­կի (չա­րախմ­բի) ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը», ա­վե­լին՝ բա­ցեի­բաց հրա­ժար­վում է դրա ստո­րագ­րու­մից՝ ներ­կա­յաց­նե­լով վերջ­նագ­րից չտար­բեր­վող նոր նա­խա­պայ­ման­ներ ու պա­հանջ­ներ: Եվ սա՝ չնա­յած նրան, որ Հա­յաս­տա­նի եւ հա­յութ­յան թիվ մեկ ներ­քին թշնա­մու ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» ոչ միայն թա­ղում է Ար­ցա­խի հար­ցը, այ­լեւ մե­ծա­պես Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան ու շա­հե­րի դեմ է:

ԱՅԼ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԿԱ, ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ԱՐԹՆԱՑԵԼ ԵՆ

Ադր­բե­ջա­նը մտա­դիր չէ ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը», քա­նի որ մինչ այժմ Նի­կոլ հա­յա­դա­վի եւ Նի­կո­լի ոհ­մա­կի հրամց­րածն ու­տե­լուց հե­տո Ա­լիե­ւի ա­խոր­ժա­կը բաց­վել է: Ցան­կա­ցած ժա­մա­նակ, երբ Բա­քուն հա­մա­րեց, որ հար­մար պահն է պա­տե­րազ­մով Հա­յաս­տա­նից ա­վե­լին պո­կե­լու, գնա­լու է այդ քայ­լին, ե­թե հա­մա­րեց, որ հար­մար պահն է ու կա­րող է ողջ Հա­յաս­տա­նը գրա­վել, մա­զա­չափ չի տա­տան­վե­լու՝ ի­րա­կա­նաց­նե­լու իր եւ Մեծ Բ­րի­տա­նիա­յի պլան­նե­րը…

Ինչ­պես տե­ղե­կաց­րել է «Անվ­տան­գութ­յուն ու ժո­ղովր­դա­վա­րութ­յուն» ՀԿ նա­խա­գահ, քա­ղա­քա­կան գոր­ծիչ Նաի­րա Զոհ­րաբ­յա­նը, ադր­բե­ջա­նա­կան Az.tv-ն վեր­ջերս Ս­յու­նի­քի մար­զի Ա­գա­րակ քա­ղա­քը եւ այլ բնա­կա­վայ­րեր, Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րած­քը հեր­թա­կան ան­գամ ներ­կա­յաց­րել է իբ­րեւ Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջան՝ չթաքց­նե­լով մեր երկ­րին տի­րե­լու այդ ցե­ղաս­պան պե­տութ­յան հա­վակ­նութ­յուն­նե­րը, իսկ Մի­լի մեջ­լի­սում «Վե­րա­դարձ հայ­րե­նիք» խո­րագ­րով քննար­կում է ե­ղել Ա­րեւմտ­յան Ադր­բե­ջան վե­րա­դառ­նա­լու ի­րենց մտադ­րութ­յան, պլան­նե­րի կա­պակ­ցութ­յամբ:

Չ­նա­յած նրան, որ, ըստ կող­մե­րի, խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գիրն ամ­բող­ջութ­յամբ քննարկ­ված ու հա­մա­ձայ­նեց­ված է, Ա­լիե­ւը հա­մա­ձայ­նագ­րի 17 կե­տե­րից բա­ցի, նոր պա­հանջ­ներ է ա­ռա­ջադ­րել.

«­­Մեր պայ­ման­նե­րը Հա­յաս­տա­նին հայտ­նի են, դրանք նոր չեն,- հայ­տա­րա­րել է Ա­լիե­ւը,- Մենք եր­կար ժա­մա­նակ ա­ռաջ ենք տա­նում այս պայ­ման­նե­րը։ Սա­կայն Հա­յաս­տա­նից դեռ լուրջ ար­ձա­գանք չենք ստա­ցել։ Նախ պետք է վե­րաց­նել ԵԱՀԿ Մինս­կի խում­բը: Երկ­րորդ հար­ցը վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յա­նը։ Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը հղում է պա­րու­նա­կում Հա­յաս­տա­նի Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րին։ Դա Սահ­մա­նադ­րութ­յան բաղ­կա­ցու­ցիչ մասն է։ Այն­տեղ դրույթ կա, որ Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կան, պատ­մա­կան տա­րած­քը միա­վո­րում է Հա­յաս­տա­նին, իսկ դա մեր նկատ­մամբ բա­ցա­հայտ տա­րած­քա­յին պա­հանջ է։ Ուս­տի՝ այս դրույ­թի հա­նու­մը Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նից մեր օ­րի­նա­կան պա­հանջն է»։

Ոճ­րա­գործ Ա­լիե­ւը, ի­հար­կե, լկտիա­բար ստում է՝ հա­չա­լով այն մա­սին, թե Ար­ցախն Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կան, պատ­մա­կան տա­րածքն է, եւ լռել ու լռում է, որ հենց Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րութ­յան մեջ կան Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րած­քի նկատ­մամբ ա­նօ­րի­նա­կան հա­վակ­նութ­յուն­ներ, նկրտում­ներ: Ընդգ­ծենք, որ դրանք Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նից բա­ցա­ռե­լու պա­հանջ եր­բե­ւէ չի ա­ռա­ջադր­վել­­Նի­կոլ հա­յա­դա­վի եւ իր ոհ­մա­կի կող­մից, ին­չը, երբ խոս­քը, հո­գուտ Ադր­բե­ջա­նի, պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի մա­սին է, միան­գա­մայն սպա­սե­լի էր:

­­Դե, ի­հար­կե, Նի­կոլ հա­յա­դավն ան­մի­ջա­պես կկա­տա­րեր իր «բա­րե­կիրթ» եղ­բոր վե­րոնշ­յալ պա­հանջ­նե­րը, ե­թե ԵԱՀԿ Մինս­կի խմբի վե­րա­ցու­մը եւ նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դուն­մամբ դրա­նից Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րի օ­տա­րու­մը բա­ցա­ռա­պես ի­րե­նից եւ իր ոհ­մա­կից կախ­ված լի­ներ: Մինչ­դեռ, ԵԱՀԿ Մինս­կի խմբի վե­րաց­ման հար­ցում կա ար­տա­քին դե­րա­կա­տար­նե­րի, մաս­նա­վո­րա­պես` Ռու­սաս­տա­նի գոր­ծո­նը, այ­սինքն՝ ե­թե Նի­կո­լը վստահ լի­ներ, որ Պու­տի­նը եւ Թ­րամ­փը ԵԱՀԿ Մինս­կի խմբի լու­ծար­ման ո­րո­շում կկա­յաց­նեն, Ա­լիե­ւի հետ միա­սին հա­մա­պա­տաս­խան խնդրան­քով կամ ա­ռա­ջար­կով ար­դեն դի­մած կլի­ներ նրանց: Բայց վստահ չէ եւ հաս­կա­նում է իր այդ քայ­լի խիստ ռիս­կա­յին լի­նե­լը, ինչ­պես նաեւ իր տվյալ քայ­լի հրա­պա­րա­կայ­նա­ցու­մից հե­տո հնա­րա­վոր հե­տե­ւանք­նե­րը…

­­Բայց հիմ­նա­կան խո­չըն­դո­տը ԵԱՀԿ Մինս­կի խմբից հրա­ժա­րու­մը չէ, այլ Ա­լիե­ւի եւ իր սրտի ու­զած Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նու­մը, ինչն ա­ռանց հան­րաք­վեի հնա­րա­վոր չէ, մինչ­դեռ Գ­յում­րիում եւ Փա­րա­քա­րում ա­վա­գա­նու, քա­ղա­քա­պե­տի ընտ­րութ­յուն­ներն ա­ռա­վել եւս ցույց տվե­ցին Նի­կո­լի եւ Քաղ­պայ­մա­նագ­րի վար­կան­շի խայ­տա­ռակ ցածր մա­կար­դա­կը: Չ­կա­րո­ղա­ցան հաղ­թա­նակ ա­պա­հո­վել նույ­նիսկ ա­հա­վոր ընտ­րա­կեղ­ծիք­նե­րի, ընտ­րա­խախ­տում­նե­րի, տե­ղա­մա­սե­րում է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի ան­ջա­տում­նե­րի դի­մե­լու մի­ջո­ցով:

­­Նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նու­մը հան­րաք­վեի դնե­լու դեպ­քում զար­տու­ղի ճա­նա­պար­հով հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու տար­բե­րակ չկա: Կա միայն մեկ հնա­րա­վո­րութ­յուն, մեկ տար­բե­րակ՝ այն քա­նա­կի ընտ­րա­կեղ­ծիք­ներ, ո­րոնք թույլ կտան ըն­դու­նել նոր Սահ­մա­նադ­րութ­յու­նը, սա­կայն, ինչ­պես Գ­յում­րիում ու Փա­րա­քա­րում ընտ­րութ­յուն­նե­րը փաս­տե­ցին, դրա հնա­րա­վո­րութ­յունն ար­դեն չու­նեն, ընտ­րող­ներն ար­դեն բա­վա­կա­նա­չափ արթ­նա­ցել են:

­­Բա­ցի վե­րոնշ­յա­լից, ե­թե հա­նուն ի­րենց այդ հա­յա­դավ նպա­տա­կի, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, քվե­նե­րը կեղ­ծեն ան­նա­խա­դեպ կեր­պով ու շատ ա­վե­լին, քան կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, ա­պա դրա­նով կա­րող են սեղ­մել երկ­րում պե­տա­կան հե­ղաշրջ­ման ձգա­նը, ին­չը, կար­ծում ենք, Նի­կո­լը եւ իր ոհ­մա­կը հաս­կա­նում են: Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ա­թո­ռը զավ­թա­ծը մի ա­ռի­թով ար­դեն հայ­տա­րա­րել է, որ նոր Սահ­մա­նադ­րութ­յու­նը հան­րաք­վեի է դրվե­լու 2027թ., այ­սինքն՝ խորհր­դա­րա­նի 2026թ. ընտ­րութ­յուն­նե­րից հե­տո:

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ» ԿՆՔԵԼ ՅՈՒՐՈՎԻ

­­Թեեւ Հա­յաս­տա­նի ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Սր­բու­հի Գալ­յա­նը չի բա­ցա­ռել, ըստ էութ­յան, հնա­րա­վոր է հա­մա­րել, որ նոր Սահ­մա­նադ­րութ­յան նա­խա­բա­նում Ան­կա­խութ­յան հռչա­կագ­րին հղում այ­լեւս չի լի­նի, այ­սինքն՝ կկա­տա­րեն Ա­լիե­ւի պա­հան­ջը, Նի­կոլ հա­յա­դավն էլ ՄԱԿ-ի Գլ­խա­վոր վե­հա­ժո­ղո­վի 79-րդ նս­տաշր­ջա­նում ու­նե­ցած իր ե­լույ­թում չի բա­ցա­ռել, որ ին­քը պատ­րաստ է նաեւ Ա­լիե­ւի հիշ­յալ պա­հան­ջը կա­տա­րել, սա­կայն, կար­ծում ենք, հաշ­վար­կել է, որ բա­նը չի հաս­նի դրան, մինչ այդ ար­դեն կլի­նի պա­տե­րազ­մը, եւ Ա­լիե­ւը կհաս­նի շատ ա­վե­լիին, քան «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագ­րու­մը, մինչ այդ էլ Հա­յաս­տա­նին նոր Սահ­մա­նադ­րութ­յան ըն­դու­նում պար­տադ­րելն է:

­­Սահ­մա­նին ադր­բե­ջա­նա­կան կրկնվող սադ­րանք­նե­րը, Հա­յաս­տա­նին հրա­դա­դա­րի ռե­ժիմ խախ­տում­ներ շա­րու­նա­կա­բար վե­րագ­րե­լը ու դրա­նով իսկ ա­ռա­ջի­կա ագ­րե­սիա­յի հա­մար տե­ղե­կատ­վա­կան-քա­ղա­քա­կան հենք նա­խա­պատ­րաս­տե­լը լա­վա­գույն վկա­յութ­յունն են նրա, որ Ադր­բե­ջա­նը պատ­րաստ­վում է «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» կնքել յու­րո­վի՝ պա­տե­րազ­մի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նին կա­պի­տուլ­յա­ցիա պար­տադ­րե­լով կամ վերջ տա­լով Հա­յաս­տա­նի` որ­պես պե­տութ­յան, գո­յութ­յա­նը, ին­չի հա­մար, բնա­կա­նա­բար, կա­րի­քը չու­նի կնքե­լու Նի­կո­լի տար­փո­ղած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը»:

­­Ժա­մա­նակն է բռնե­լու Նի­կոլ հա­յա­դա­վի օ­ձի­քը եւ հարց­նե­լու՝ ի՞նչ ե­ղավ այն «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը» կամ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» կնքու­մը, ո­րի մա­սին այս­քան ժա­մա­նակ բար­բա­ջում էիր… Ա­լիե­ւի նոր պա­հանջ­նե­րից հե­տո՞ էլ ես շա­րու­նա­կե­լու բար­բա­ջել Ադր­բե­ջա­նի հետ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» կնքման մա­սին, ոհ­մա­կիդ հետ միա­սին պատ­րա՞ստ ես կա­տա­րե­լու Ա­լիե­ւի վե­րոնշ­յալ պա­հանջ­նե­րը, ե­թե` ա­յո, ե՞րբ եւ ինչ­պե՞ս… Ե­թե դրա­նից հե­տո էլ Ա­լիե­ւը նոր պա­հանջ­ներ մո­գո­նի, ի՞նչ ես ա­նե­լու, օ­րի­նակ, ե­թե պա­հան­ջի Է­ռա­տո­յին Բա­քու գոր­ծու­ղել ի­րեն բա­րո­յա­կան ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար, որ դրա­նից հե­տո իբր մի կերպ կա­րո­ղա­նա ո­ղոր­մել Հա­յաս­տա­նին ու ստո­րագ­րել «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նա­գի­րը», ի՞նչ ես ա­նե­լու, այդ պա­հա՞նջն էլ ես կա­տա­րե­լու…

Ի գի­տութ­յուն Հա­յաս­տա­նի ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի՝ Նի­կոլն, իր ոհ­մա­կի, Քաղ­պայ­մա­նագ­րի այլ ան­դամ­նե­րի հետ միա­սին, իր մո­գո­նած ու բար­բա­ջած «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագր­ման, իսկ ի­րա­կա­նում դրա ներ­քո թաքց­ված պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան հեր­թա­կան քայ­լը կա­տա­րե­լու հա­մար Հա­յաս­տա­նի, մեր երկ­րի բնակ­չութ­յան եւ ողջ հա­յութ­յան հաշ­վին չա­փա­զանց թանկ գին է վճա­րել Ա­լիե­ւին, Ադր­բե­ջա­նին: Ե­թե դեռ իբր չեք հաս­կա­ցել, բա­ցատ­րեմ…

­­Մաս­նա­վո­րա­պես՝ Հա­յաս­տա­նին ու հա­յե­րիս թշնա­մի պե­տութ­յա­նը փաս­տաթղ­թով (փաս­տաթղ­թե­րով) հանձ­նել է Տա­վու­շի մար­զում հա­յաս­տա­նա­պատ­կան մի շարք բնա­կա­վայ­րեր եւ Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րած­քի ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող բա­վա­կան մեծ հատ­ված­ներ, ընդ ո­րում, վե­րոնշ­յալ­ներն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու դի­մաց չպա­հան­ջե­լով, չստա­նա­լով ժա­մա­նա­կին Հա­յաս­տա­նից Ադր­բե­ջա­նի բռնա­զավ­թած Արծ­վա­շե­նը, վար­չա­պե­տի պաշ­տո­նում իր ո­չու­բա­րով պաշ­տո­նա­վար­ման ըն­թաց­քում Ս­յու­նի­քում պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յամբ Ադր­բե­ջա­նին հանձն­ված տա­րածք­նե­րը (­­Մեծ Իշ­խա­նա­սար, Սեւ լիճ եւ հա­րա­կից տա­րածք­ներ, տա­րածք­ներ նաեւ Սի­սիան հա­մայն­քում), Վա­յոց ձո­րի եւ Գե­ղար­քու­նի­քի մար­զե­րում Ադր­բե­ջա­նի գրա­ված տա­րածք­նե­րը:

Եվ հի­մա, երբ Ա­լիե­ւը, ինչ­պես եւ սպաս­վում էր, մեր­ժել է «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագ­րու­մը, հեր­թա­կան հիմքն է ա­ռա­ջա­ցել` Նի­կո­լից եւ իր ոհ­մա­կի հա­մա­պա­տաս­խան ան­դամ­նե­րից հա­շիվ պա­հան­ջե­լու, եւ քա­նի որ այդ հա­շի­վը նրանք, բնա­կա­նա­բար, չեն կա­րող տալ, ու­րեմն՝ նրանց խստա­գույն քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան:

­­Թե վե­րոնշ­յալ դա­վա­ճա­նա­կան քայ­լի հա­մար Նի­կոլն Ա­լիե­ւից կամ մեկ ու­րի­շից քա­նի մի­լիոն կամ մի­լիարդ դո­լար է ստա­ցել կամ «խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի» ստո­րագ­րու­մը պատր­վա­կե­լով, ի­րա­կա­նում ին­չի դի­մաց է կա­տա­րել պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան իր հեր­թա­կան քայ­լը, հենց հա­մա­պա­տաս­խան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի եւ օբ­յեկ­տիվ քննութ­յան պար­զե­լու խնդիրն է, ին­չը նշա­նա­կում է, որ սույն հրա­պա­րա­կու­մը, ո­րը հան­դի­սա­նում է հան­ցա­գոր­ծութ­յան (պե­տա­կան դա­վա­ճա­նութ­յան) մա­սին հրա­պա­րա­կա­յին հա­ղոր­դում, հիմք ըն­դու­նե­լով, նրանք պար­տա­վոր են Հա­յաս­տա­նի քրեա­կան օ­րենսգր­քի 418–րդ հոդ­վա­ծի հատ­կա­նիշ­նե­րով հան­րա­յին քրեա­կան վա­րույթ հա­րու­ցել, ան­հա­պաղ ձեր­բա­կա­լել Նի­կոլ հա­յա­դա­վին, ա­պա եւ կա­լան­քի միջ­նոր­դութ­յուն ներ­կա­յաց­նել դա­տա­րան:

­­Կա­նե՞ն վե­րոնշ­յալ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, ին­չի հույ­սը, ան­կեղծ ա­սած, չկա, լա՛վ, չե՜ն ա­նի, վաղն ի­րենք՝ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի հա­մա­պա­տաս­խան պաշ­տոն­յա­ներն էլ, Նի­կո­լի հետ միա­սին, կեն­թարկ­վեն քրեա­կան պա­տաս­խա­նատ­վութ­յան, ե­թե, ի­հար­կե, մինչ այդ Նի­կոլ հա­յա­դա­վը ողջ մնա…

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ:






Բրյանսկի մարզում պայթեցվել է կամուրջ, որի տակով այդ պահին անցնում էր ուղևորատար գնացքը (Տեսանյութ, Ֆոտո)Զելենսկին դեռևս չգիտի վաղը Ստամբուլում կայանալիք բանակցությունների օրակարգըՊարտաշենցին ունի բառիգի կերպար, տեսե՞լ եք ինչեր է գրված ձեր երեխայի դասագրքում. Սեմյոն ԲաբայանԲացահայտվեց գործող կառավարության մութ քաղաքականության մի քանի կողմերը. Մհեր Հակոբյան«Պորտուն» «Կրասնոդարի» հետ բանակցում է Սպերցյանի տրանսֆերի շուրջՀենրիխն ամբողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը. ՋորկաեֆԱրթուր Դավթյանը` մարմնամարզության Եվրոպայի եռակի չեմպիոն(տեսանյութ)ՉԼ եզրափակիչ. ՊՍԺ - «Ինտեր». Մեկնարկային կազմեր ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՊԱՏՐԻԿԻ ՖՐԵՅՐԵԻՆ«ԱՄԵՆԱԲԱՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԸ ՎՐԱՑՈՒ ՀԵՏ ՊԱՅՔԱՐՆ ԷՐ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՈւկրաինական կողմը ներից ստիպված էր համաձայնվել է ռուսական պատվիրակության հետ հունիսի 2-ի հանդիպմանըԱմերիաբանկն արժանացել է FEAS Չեմպիոնների լիգա մրցանակաբաշխության բրոնզե մրցանակինՄեդվեդևը կանխատեսել է Գերմանիայի տնտեսության փլուզումըՌուսական բանակը 7 օրում գրավել է 18 բնակավայր. BildՌուսական բանակը հարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. ՍիրսկիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸՈւկրաինան հետաձգում է բանակցությունների մասնակցությունըՌուսաստանը կստեղծի սեփական մեսենջեր՝ ապահովելու թվային անկախությունՄեծ Բրիտանիայում հայտնել են՝ ով է իրենց «գլխավոր թշնամին»Իմ հագուստները՝ քայլող պատմություն են. Աննա ՀարությունյանՀՐԱՏԱՊ. Սրբազան, նվաստիս հակառակը ապացուցի. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելՇվեդիան «սառեցրել» Է Ռուսաստանի հետ երկկողմ շփումներըԹույլ չեմ տալու մտնեն եկեղեցի մինչև զղջումով չգան Աստծո դուռը․ Մարմաշեն վանքի վանահայր«Կյանքի Մասը». երաժշտական-բանաստեղծական ծրագիրԻտալիայում պատրաստվում են Ռուսաստանի դեմ հնարավոր պատերազմի․ IL Fatto QuotidianoՀունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում Նացիստի ժառանգի վրեժը. Գերմանիայի կանցլերի պապը կրքոտ հիտլերական էրԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպայի «չորս հրացանակիրները» չեն կարող ապահովել Ուկրաինայի հաղթանակըԱհա և Տիրանայում խմած սուրճի պատվերն ու հաշիվը. Աշխեն ՍումբուլյանThe Guardian. Սթարմերը Ռուսաստանը հայտարարելու է «անմիջական և լուրջ սպառնալիք» Մեծ Բրիտանիայի համարԴիվական խրախճանք է Հայաստանում. չտրվենք չարահնար կործանարար գայթակղությանը. Հայր Ասողիկ ԿարապետյանԿրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվիՉԼ. «Ինտերի» հավանական մեկնարկային կազմը ՊՍԺ-ի դեմ խաղում Զզվացրել ես դու «ժողջանին». անդրադարձ՝ Նիկոլի մենախոսության մի քանի դրվագների...Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀՐԱՇԱԼԻ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՉԵՄՊԻՈՆ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ ԵՐԵՎԱՆԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ». ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՍԵՐՅՈԺԱ ՄԱԿԱՐՅԱՆԱվստրալիայում գրանցվել է կապիկի ծաղիկի նոր շտամով վարակման առաջին դեպքըՀունիսին բախտը կժպտա Կենդանակերպի 3 նշաններինՎիճակախաղում կհաղթեք. Գլոբան մայիսի վերջին օրը հաճելի անակնկալներ է կանխատեսել երեք կենդանակերպի նշանների համարՎիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ «4-րդ գյուղում». մայրը հիվանդանոցի ճանապարհին մահացել է, բժիշկները պայքարում են 2-ամյա երեխայի կյանքի համարՈրոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգներըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԽաղաղության պայմանագրի կնքման գործընթացում Ադրբեջանը ներկայացնում է նորանոր պահանջներ. Վեհափառ Հայրապետ (տեսանյութ)Մայիսի 31-ին ներկայացված տարադրամի փոխարժեքներըՄայիսի 31-ի հորոսկոպը. Երկվորյակներին՝ նոր ծանոթություններ, Առյուծին՝ կարևոր հանդիպումՆոր կադրեր հայկական «դարի հարսանիքից». Որքա՞ն է արժեցել հարսնացուի զգեստը եւ ի՞նչ էր հագել նրա Յորքշիրյան տերիերըՉեմպիոնների լիգա. ՊՍԺ-«Ինտեր» հանդիպումն` ԱՅՍՕՐՄայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ ՓաշինյանՋերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին«Հրապարակ». Ճնշման գործիքն Արմեն Աբազյանն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top