ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում և կպայքարի բրոնզե մեդալի համար
Սպորտ
Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1-2 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Միլենով Միլովին:
33-ամյա Ալեքսանյանը պարտեր դրությունում վերևից աշխատելիս միավոր չկարողացավ վաստակել, իսկ մրցակիցը կարողացավ հասնել նրա թիկունք և հաշիվը դարձնել 2-1:
Ալեքսանյանն ապրիլի 13-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: