Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ինչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔ Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան Նիկոլը Հայաստանից սարքում է Գետտո Ձուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասին Մինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. Միրզոյան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրը Եվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունը Ադրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարար

Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սբ․ Հարության տոնը (Զատիկը) այս տարի նշում է ապրիլի 20-ին: Տոնին հաջորդ օրը՝ երկուշաբթին, մեռելոց է։

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել:

Այսպիսով, ապրիլի 21-ը՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային։

————————

 

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»:

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:






Ալեն-Անդո գրկախառնությունները լրիվ Հուդայի համբույր էր. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻնչքա՞ն կարելի է իջնել «մայկա-տռուսիկ» մակարդակի. ԶԱՐՄԱՆՔԾանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալակիր Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի ՌուսաստանՆիկոլը Հայաստանից սարքում է ԳետտոՁուն ներկում են շաբաթ երեկոյան` մայրամուտից հետո․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը Զատիկի իրական խոսրհրդի մասինՄինսկի խմբի գոյությունը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված hակամարտnւթյան պարագայում. ՄիրզոյանՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Կալինովո բնակավայրըԵվրահանձնաժողովը չի երկարաձգի Ուկրաինայի՝ ԵՄ շուկա մուտքի հնարավորությունըԱդրբեջանի հետ ճանապարհների բացումը կարող է կապված չլինել խաղաղության պայմանագրի հետ. ԱԳ նախարարԼՂ-ն մերժեց մասնակցել Սոֆիայի հանդիպմանը, հիմա մեզնից ի՞նչ են ուզում, ձե՞ռ են առնում, չեմ հասկանում. Արարատ ՄիրզոյանՄասնակցության արժեքը՝ 1 մլն-ից 3.5 մլն դրամ. Աննա Հակոբյանը կրկին հրավիրում է վճարովի ընթրիքիԻրանի վրա ճնշումը չի աշխատի. Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինԿիևում ռուսական երգեր լսելու համար դեռահասներ են ձերբակալվելՈւՂԻՂ. Փաշինյանն ու նախարաները ԱԺ–ում են. հարցուպատասխանի ժամ էՍիրիական հատուկ ծառայությունները կանխել են հեղաշրջման փորձՉէ, պետք է օբյեկտիվ լինել. յոթ տարվա մեջ մի բան սովորեց` կապիկություն անելը. Լևոն ԶուրաբյանԵրկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել էՈ՞վ ավելի շատ կայֆ կստանա, ե՞ս, թե դուք. Աղազարյանի՝ գարեջրային ալեգորիաներով ելույթըՎրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՄենք Պանամայի ջրանցքը չենք տվել Չինաստանին, մենք այն տվել ենք Պանամային․ ԹրամփԹրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումարԿրшկnցներ՝ Աբովյանում հայտնի «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դիմել է փախուստիՀուսով եմ, որ Հարավային Կովկասի մութ էջերը կմնան պատմության մեջ․ ԱլիևԴուք մեզ տանում եք նոր ցեղասպանության․ Արծվիկ ՄինասյանԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել ՉինասԻ՞նչ վրեժխնդրություն, ես այնքան ներողամիտ մարդ եմ, իմ շրջապատն էլ ամենախելոքն է. Վարդան ՂուկասյանՈւկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ ՊեսկովԲողոքի ակցիա՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գրասենյակի մոտՎարդան Ղուկասյանը չի արտահանձնվելու ՀայաստանԱրևմուտքն իր նախկին տեսքով այլևս գոյություն չունի․ ֆոն դեր ԼեյենՔՊ-ականներն ու, ցավոք, նաև ՊՆ-ն վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում են. ՄամիջանյանԱՄՆ-ը ռեկորդային եկամուտ ունի մաքսատուրքերից․ ԹրամփԵնթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոնՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը երեք տարում եռապատկվել է. ՆԳ նախարարՆիկոլականներին հանգիստ չեն տալիս ռուսական ալիքներըՆայի չկոխես. Վարդանիկի լեքսիկոնըՈւկրաինայի Զինված ուժերի 95-րդ օդադեսանտային գրոհային բրիգադը պլաավորում է արշավանք Կիեւ՝ տապալելու Զելենսկուն. ՌԻԱ ՆովոստիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ինՄարտուն Գրիգորյանի թիմակիցների աջակցությամբ ՔՊ-ն Գյումրիում կրեց պարտություն. Հենրիխ ԴանիելյանՎարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու համայնքապետ (տեսանյութ)Վրաստանի նախագահի եւ Ադրբեջանի վարչապետի հանդիպման ժամանակ ընդգծվել է խաղաղության կարեւորությունըԹրամփը «կատաղած» է ԵՄ-ի վրա․ PoliticoԲուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն դոլար հատկացնելու առաջարկըԹրամփը կարող է արտերկրում շուրջ 30 դեսպանատներ և հյուպատոսություններ փակել. CNNԿառավարությունը վճռական է տրամադրված Հայաստանի եզդիական համայնքի ինքնության պահպանմանն ու զարգացմանն աջակցելու հարցում. Փաշինյան«Ով ինչ ցանկանում է՝ իր գլխին կգա, մեղք է». Վարդան Ղուկասյանը՝ Ալեն Սիմոնյանի մասինՊետք է գնալ արտահերթ ընտրությունների. Սարիկ ՄինասյանՏեղի կունենա ԱԺ արտահերթ նիստՎաղվանից օրերը կտաքանան․ Գագիկ Սուրենյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top