«Փաստ». Ահա թե ինչպիսինն է հակառակորդ երկրի «դեմքը» Ռուսաստանում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Ռուսաստանում ու, մասնավորապես, Մոսկվայում ադրբեջանական համայնքը, ոչ առանց Բաքվի ուղղորդման, ազգայնական, կոնկրետ՝ հակահայկական դրսևորումներ է ունենում, նորություն չէ:
Այդ առումով վաղուց ուշադրություն է գրավել ոմն Բախտիյար Հասանով, որ սիրում է ներկայանալ որպես «Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավար»: Այ, վերջերս էլ սույն Բախտիյարը Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում ունեցած ելույթից հետո, զիյաբունիաթովական «ավանդույթներին» հավատարիմ, ընծաներ է տվել հիշյալ համալսարանի ռեկտորին: Դե, տվել՝ տվել է, իրենք, իրենց ադրբեջանական սովորույթները: Բայց խնդիրն այն է, որ նա հայտարարել է, թե այդ... «ձեռակերտ տքնության արդյունքները բերված են Շուշի քաղաքից»: Իսկ որ ոչ պակաս հետաքրքիր է, այդ մասին արագորեն հաշվետվություն է հղել յուր տիկնոջը, թե՝ «հայերի հախից եկա»:
Բայց դա՝ դեռ իր հերթին: Հետաքրքրական է և այն, թե ով է հիշատակված Բախտիյար Հասանովը: Բանն այն է, որ նա լիովին կարող է համարվել Ռուսաստանում գործող ադրբեջանական ԿՀԽ (կազմակերպված հանցավոր խմբավորման) եթե ոչ առաջին դեմքը, ապա ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաստատ: Դե, առնվազն նրանց «տանիքը», ինչպես նշում են ռուսական լրատվամիջոցները: Օրինակ՝ վերջերս ռուսական իրավապահների կողմից իրականացված համալիր գործողության ընթացքում կասեցվել էր ապօրինի կամ մաքսանենգ ապրանքների (առավելապես՝ ծխախոտի) իրացմամբ զբաղվող մի ամբողջ շարք կրպակների գործունեությունը: Ըստ որում, կրպակներում առևտուր անողները եղել են ադրբեջանցիներ, որոնք, ի լրումն, Մոսկվայում գտնվել են ապօրինի հիմունքներով: Իսկ ո՞վ է եղել այդ խմբավորման «տանիքը»: Ճիշտ է, Բախտիյար Հասանովը: Էլի ռուսական տեղեկատվական հարթակներն են վկայում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում