Երեւանը տժժում է. ղազախ երգիչ Սկրիպտոնիտը պայթեցրեց դահլիճը
Մշակութային
Ղազախ ռեփեր եւ բիթմեյքեր ՍԿՐԻՊՏՈՆԻՏԸ մեծ համերգով հանդես եկավ Երեւանում՝ Մարզահամերգային hամալիրում:
35 ամյա ռեփերը հայ հանդիսատեսի համար կատարեց արդեն հայտնի դարձած իր ռեփերի ողջ «հավաքածուն»: Ի դեպ, Կատարումներից մեկի ընթացքում պարզելով Հայաստանի պետական դրոշը, ամբողջ երգը կատարեց Եռագույնը ձեռքում ամուր պահած:
Նշենք, որ թեեւ ղազախ ռեփերը համերգի ընթացքում պարբերաբար բողոքում էր ակուստիկայից՝ կրկնելով, որ ինքն իրեն չի լսում՝ աղմուկի պատճառով, սակայն շարունակում էր դահլիճը պահել թեժ մթնոլորտում եւ պարեցնել բազմահազարանոց հանդիսատեսին:
Ներկաները պնդում են՝ համալիրում եղել է անտանելի տոթ, որը բացատրվում է հենց բազմահազարանոց հանդիսատեսի ներկայությամբ եւ վատ օդափոխությամբ, այնուհանդերձ համերգն անցել է բարձր տրամադրությամբ եւ հանդիսատեսի անդադար պարով: Իսկ վերջում, ղազախ ռեփեր Սկրիպտոնիտը հանելով շապիկը՝ այն նվիրել է հանդիսատեսին ի նշան հարգանքի եւ երախտիքի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ