Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքները Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Հունաստանում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ բաժանեց 5-14-րդ տեղերը։
Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանեց 15-25-րդ տեղերը։
Աննա Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը 6,5-ական միավորով բաժանեցին 26-42-րդ տեղերը։
Մարիա Գեւորգյանն ու Սոնա Կրկյաշարյանը 5-ական միավորով բաժանեցին 76-99-րդ տեղերը։
Անի Նահապետյանն ու Գաբրիելա Հարությունյանը 4-ական միավորով բաժանեցին 109-122-րդ տեղերը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց սերբ Տեոդորա Ինյաչը՝ 9,5 միավոր։