Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

ՇՏԱՊ. Մասսայական Viber հաշիվներ են գողացվում, գործում է սոցիալական ինժեներիա

Հանդիպում

Տեղեկատվական անվտանգության հայտնի փորձագետ, FRIEND ընկերության ղեկավար ԱՐՍԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ Iravunk.com-ի հետ զրույցում տեղեկացրեց հերթական համացանցային ծուղակի եւ դրանից ձերբազատվելու մասին.


- Վերջին
շրջանում Viber հավելվածի օգտատերերը դարձել են խաբեության նոր ձևի թիրախ։ Խաբեբաները  շահարկում են օգտատերերի վստահությունը նրանցից խաբեությամբ վերցնելով SMS-ով ստացվող մուտքի 6-նիշանոց կոդը, և մուտք գործում նրանց հաշիվներ։ Այս գործընթացը կոչվում է սոցիալական ինժեներիա․ հանցագործը չի կոտրում համակարգը, այլ խաբում մարդուն՝ ինքնակամ տրամադրելու անձնական տվյալներ։

Խաբեբան կապ է հաստատում օգտատիրոջ  հետ, որ Viber-ի մուտքի կոդը պետք է՝ իբր ինչ-որ բան հաստատելու կամ գնում կատարելու համար։ Երբեմն նա նաև ուղարկում է կեղծ հղում, որը նման է պաշտոնական կայքի։ Օգտատերը կամ տալիս է կոդը, կամ սեղմում է հղմանը՝ ինքն իրեն էլ չնկատելով փոխանցելով տվյալները։ Արդյունքում խաբեբան մուտք է գործում նրա հաշիվ, իսկ իրական տերը դուրս է մղվում։

Պաշտպանվելու համար հարկավոր է երբեք չտրամադրել SMS-ով ստացած Viber կոդը, նույնիսկ ծանոթին, ինչպես նաև չսեղմել կասկածելի հղումի վրա, իսկ եթե արդեն գողացել են Ձեր հաշիվ հարկավոր է կապ հաստատել Viber-ի սպասարկման թիմի հետ։ Հղում՝ Օնություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ