Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ «Հրապարակ»․ Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է» «Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Դիանա Գասպարյանին

Իրավական

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Ազատության» հրապարակման հիման վրա վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։

Գասպարյանը սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագիր էր կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանի հետ։ Գործարքի գինը կազմել էր 13.6 մլն դրամ։

Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Քանի որ համայնքապետերը չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը Գասպարյանը չէր արել: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Վաղարշապատի համայնքապետն այս պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի։

ԿԿՀ որոշումից պարզ է դառնում, որ վարչական վարույթի ընթացքում Դիանա Գասպարյանը դիրքորոշում չի հայտնել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ