Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Զգուշացե՛ք Նիկոլից

Վերլուծություն

Պարզվում է, որ ապահովագրական համեստ ու ամաչկոտ գործակալ, ինքնագործ թատերախմբի դերասան եւ նախկին վարորդ Յուրի Դետոչկինը արդարության համար պայքարող անհաշտ մարտիկ է։ Սակայն իրավապահ մարմինների համար, հանձին նույն թատրոնի դերասան եւ իրական քննիչ Մաքսիմ Պոդբերյոզովիկովի, այդ Ռոբին Հուդը պատկերանում է որպես վտանգավոր, խորամանկ եւ անորսալի հանցագործ։

Աշխատանքային պարտքը կատարելիս Յուրի Դետոչկինը հաճախ է լինում բավականաչափ ունեւոր մարդկանց տներում եւ տեսնելով, որ շատերն են ապրում բացահայտ անաշխատ եկամուտով, նա փորձում է վերականգնել արդարությունը այնպես, ինչպես ինքն է դա հասկանում։ Դետոչկինը անձամբ քարտադարան է վարում ու գործ կազմում կաշառակերների, սպեկուլյանտների, չարաշահողների ու հափշտակողների վերաբերյալ, առեւանգում է նրանց ավտոմեքենաները եւ վերավաճառում դրանք: Հիշեցի՞ք Էլդար Ռյազանովի հայտնի «Զգուշացիր ավտոմեքենայից» խորհրդային կինոնկարի սյուժեն: Ահա հենց այս ֆիլմի հերոսի տեղն է իրեն դրել Փաշինյան Նիկոլը ու ո՛չ ավել, ո՛չ պակաս ավտոտնակ է վերադարձրել պետությանը:

Պատկերացնո՞ւմ եք, մերօրյա Դետոչկինը գալիս էր իշխանության` դղյակներ պետությանը վերադարձնելու խոստումով, իսկ հիմա մի ավտոտնակ վերադարձնելն են սարքել մատի փաթաթան: Քառակուսի մետր առ քառակուսի մետր թշնամուն հող հանձնածները հատիկ առ հատիկ ավտոտնակ են վերադարձնում, գուսան Ջիվանին կասեր. «Խելքին աշեցեք»: Չնայած էլ ի՞նչ խելք, երբ Փաշինյան Նիկոլը կառավարության նիստին արված հայտարարությունն ամեն ինչ դնում է իր տեղը: Նա փաստում է, որ իր կառավարումը նույնն է, ինչ յոթ տարի նույն դասարանում մնալը եւ հավելում, որ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետեւ իրենք ունեն գիտելիքի պակաս. «Մենք ենք էդ մարդկանց առաջնորդը»: Այսքանից հետո լիովին տեղին է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի եզրակացությունը. «Փաստորեն, Փաշինյանի եւ նրա կառավարության տգիտության վերաբերյալ այսօր ձեւավորվեց համազգային կոնսենսուս»:

ԱՅԼԵՎՍ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ ՀԱՐՑԸ, ԹԵ ՈՎ ԲԵՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ

Լավ, էլ ի՞նչ անի Նիկոլ Փաշինյանը, որ վերջապես ՔՊ-ն էլ, աղանդավորի պես դեռ նրան Հիսուսի հետ համեմատողներն էլ, մերձավոր յուրայիններն էլ, տո նույնիսկ ընդդիմությունն էլ հասկանա, որ վայրկյան առ վայրկյան սպառել է իրեն: Մեկ ասում է՝ նյարդերը չեն հերիքում, մեկ ասում է՝ գիտելիքի պակաս ունի, մեկ ասում է՝ անգամ օրինական վարորդական իրավունք չունի, մնաց հայտարարի, որ օրինական զիբիլի կատու էլ չունի ու վերջ: Բայց, արի ու տես, որ հենց նստած աթոռը սկսում է ճոճվել, կրկին համախմբվում են 2018-ին նրան սատարած ու իշխանության բերածները:

Այո՛, այլեւս ակտուալ չէ հարցը, թե ով բերեց Փաշինյան Նիկոլին, որովհետեւ ովքեր նրա կողքին էին այն ժամանակ, այսօր էլ ամեն պահի առաջ են նետվում նրան աթոռին պահելու համար՝ շարունակելով ինքնաբացահայտվել: Մնացել է իշխանազավթման օրերի սիմվոլ դարձած Իռայի մարդը, Աշոտի տատը ու Չալոն ակտիվանան, որ կրկին վերադառնանք 2018-ի զրոյական կետին: ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյաննն էլ հանգիստ կարող է կրկին կոչ անել «կաստրուլկեքը զարիժատ անել,», գիշերը չխկչխկացնել, ինչպես 7 տարի առաջ: Պատերազմը դաս չեղավ, այսքան կորուստն ու ավերը՝ եւս: Ովքեր «Սերժ մերժելով»՝ Նիկոլ բերեցին ազգի գլխին, հիմա էլ մնացել են նույն օրակարգի մեջ՝ Միքայել սրբազանից մինչեւ Մարուքյան Էդմոն, ովքեր 2018-ի իրադարձությունների համար այդպես էլ մեղա չեկան:

«Մի անգամ մերժեցին Սերժ Սարգսյանին, եւ դրա արդյունքում Արցախը հանձնվեց Ադրբեջանին։ Այսօր նույն ուժերն են կրկին փորձում իրականացնել «մերժման օպերացիա»՝ այս անգամ նպատակ ունենալով վերջնականապես կործանել Հայաստանը։ Բայց կա մի կարեւոր արձանագրում՝ օպերացիան ձախողվեց», - նշում է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

«ՍՐԲԱԶԱՆ» ՕՊԵՐԱՑԻԱ՞ՙ, ԹԵ՞ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ

Իսկ ո՞րն էր այդ օպերացիան, Մեծ պահքի շրջանում, հոգեւոր գործերը թողած, 2018-ին Նիկոլ Փաշինան ողջունած Միքայել սրբազանը՝ Շիրակի թեմի առաջնորդը, դաշտ նետեց մի մանիպուլատիվ թեզ, թե Սերժ Սարգսյանն ասել է որ կամ ինքն է լինելու իշխանություն կամ Նիկոլը կմնա: Մոտավորապես՝ այսպիսի բովանդակությամբ հարցազրույց է տվել սրբազանն ու ընդ որում՝ ոչ մեկ անգամ: Իսկ հետոն ավելի ուշագրավ է, նրան օգնության են գալիս մերձքոչարյանականները` պաշտպանելով  ՀՀԿ-ից: Այո՛, բառի բուն իմաստով պրովոկացիա եւ պառակտում, սա այն է, ինչ արեց Միքայել սրբազանը: Ինչպես ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ասում. «Ահա այսպես են առաջինները դառնում վերջինը՝ բարձրաստիճան հոգևորականից դեպի շարքային նյուզմեյքեր»։

Աշոտյանի գնահատմամբ՝ զավեշտալի է տեսնել, թե ինչպես են Բագրատ սրբազանի վրայից իրենց ֆեյքերով, տելեգրամյան ալիքներով եւ սնկային լրատվականներով մինչ այսօր չիջնող եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ հանդիսացող շրջանակները «պաշտպանում» Միքայել սրբազանին երրորդ նախագահի թիմակիցներից։

«Կրկնակի ֆանտասմագորիկ է, երբ Միքայել սրբազանին «պաշտպանում» են հենց նույն մարդիկ, ովքեր նրա` «Քոչարյանները եւ Սերժը պիտի հեռանան» արտահայտությունից հետո նույնիսկ նիկոլական հայտնի ՊՈԱԿ-ի ուժերի մի մասին էին վարձել՝ սրբազանի «պորտը տեղը դնելու» համարՀետաքրքիր բան է մեր այսօրվա իրականությունը։ Տակնուվրա է անում բոլորին եւ ամենքին՝ հիմնահատակ փոխելով մարդկանց։ Ո՞վ կմտածեր, որ ես համեստություն ձեռք կբերեմ, իսկ բարձրաստիճան հոգեւորականն իմ փոխարեն՝ էգոցենտրիզմ, գոռոզամտություն, չարություն եւ հպարտության հասնող մեծամտություն (միայն «Գյումրիի թիվ մեկ ընդդիմադիրը ես եմ» արտահայտությունն ամեն ինչ արժե):

Սեփական անձի նկատմամբ հոգեւոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող եւ քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ», - նկատում է Աշոտյանը:

Ընդ որում՝ սխեման շատ պարզ է, ինչի մասին ՀՀԿ փոխնախագահը մանրամասնում է. «Սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց, նրանք վերցնում են այդ հատվածները եւ ակտիվորեն շահագործում մեր դեմ, մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն՝ հիպերռեակցիայով, քոչարյանական ալիքներով «օրվա հերոս» դարձած սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել»։ Մինչդեռ Փաշինյան Նիկոլին իշխանությունից հեռացնելու օրակարգի մասին քոչարյանականներն այսքան ակտիվ չեն…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված