ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատել են արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրը
Հասարակություն
ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ, Համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։
«Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով…. հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը հաջորդ միջնաժամկետ հեռանկարի ծրագրի նախագիծը», - ասել է նա։
Նախագիծը հաստատվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդլայնված նիստում։
Ալմաթիում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։