Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից

ՔՊ-ն Գյումրիում «իշխանազավթման» պլան ունի. «Իրավունք»

Թեմա

Մինչ ՔՊ ընդդիմադիր չորս քաղաքական ուժերն ատամներով պահում են իրենց ավագանու անդամներին, որպեսզի ապրիլի 16-ին՝ ավագանու անդրանիկ նիստին հանկարծ տհաճ անակնկալներ չլինեն, եւ դավաճաններ ի հայտ չգան, ու ընտրեն ոչ թե Վարդան Ղուկայանին, այլ ՔՊ-ի Սարիկ Մինասյանին քաղաքապետ, պարզվում է՝ ՔՊ-ում բոլորովին այլ պլան են մշակել:

Ըստ «Իրավունք»-ի մերձիշխանական աղբյուրի` ՔՊ-ի մշակած սխեման հետեւյալն է՝ կենտրոնանալ ոչ թե ավագանու կազմ անցած թեկնածուների վրա, այլ՝ ընտրացուցակում նրանց հաջորդողների: Ըստ էության, Սարիկ Մինասյանին քաղաքապետ դարձնելու համար ՔՊ-ին պետք է ընդամենը երեք-չորս ավել ձայն: Եվ եթե ավագանուց ոմանց հնարավոր լինի զրկել մանդատից` քրգործեր հարուցելով, ոմանց՝ փողով ու զոռով ստիպել ինքնաբացարկ հայտնել, կգան ցուցակում արդեն իսկ նրանք, որոնց հետ հետեւողական աշխատանք են տանում ՔՊ-ից: Ընդ որում՝ այս սխեման ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ տարբերակներ: ՔՊ-ում համոզված են՝ եթե չհաջողվի արդյունքի հասնել ապրիլի 16-ին, մինչեւ համապետական ընտրություններ, հաստատ կհաջողեն Գյումրիում վերցնել իշխանությունը. Բալասանյանից կարողացան, չէ՞, իշխանությունը խլել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ