Մեղվապահներին կայծակը չի խփում. Չլսված փաստեր մեղուների մասին

Մեղուն ապրում է 40 օրից քիչ
Այցելում է առնվազն 1000 ծաղկի
Մեղվի արձակած ձայնը նույնպես ունի բուժական նշանակություն
Ծնված օրից մինչև մահ աշխատում է
Տանը չի մահանում
Ուրիշի հաշվին չի ապրում
Բարձրացնում է իր կշռից քսան անգամ ավել բեռ
Մեղվապահին կայծակը չի խփում, քանի որ այն հոսանքը վանում է
Ինքնապաշտպանության զենքը դառնում է սեփական մահվան պատճառ
Իր տունը կառուցում է իր մարմնից դուրս եկած նյութով՝ մոմով
Միակն է, որ իր տունը կառուցում է ոչ թե վարից վեր, այլ հակառակը
Ոչ թե մայրն է կերակրում ձագերին, այլ ձագերը /դստրիկները/՝ աշխատավոր մեղուները իրենց մեղվակաթով կերակրում են իրենց մորը
Երբեք դաշտից ձեռնունայն չի վերադառնում տուն
Իրենց տունը պաշտպանելիս երբեք փախուստի չեն դիմում, դիմադրում ու կռվում են մինչև վերջ՝ մահ կամ ազատություն:
Եթե չլինեն մեղուները ապա չեն լինի նաև մարդիկ։ Սկզբում բույսերը կմահանան և վերջ, առանց նրանց թթվածին չի լինի և մարդկությունը կվերանա։