Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ամերիկացիների համար ցնցուղներում ջրի ճնշումը բարձրացնելու համար
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ցնցուղներում ջրի ճնշումը բարձրանցնելու համար՝ ընդգծելով, որ «ցանկանում է խնամել իր գեղեցիկ մազերը»:
Ինչպես գրում է Reuters-ը, նա չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ընդունված սահմանափակումը, որով ջրի հոսքը յուրաքանչյուր ցնցուղից կրճատվել էր մինչև 9,5 լիտր ջուր 1 րոպեում: Հրամանը ստորագրելիս Թրամփը բողոքել է, որ «ջրի թույլ հոսքի պատճառով ստիպված է 15 րոպե ցնցուղի տակ անցկացնել, ինչը ծիծաղելի է»:
Ըստ Սպիտակ տան տեղեկատվական թերթիկի՝ Թրամփը «կավարտի ջրի ճնշման դեմ Օբամայի և Բայդենի պատերազմը և Ամերիկայի ցնցուղները կրկին հզոր կդարձնի»։
Հրամանագիրը վերացնում է ջրի սահմանափակումները ջուր օգտագործող ցանկացած սարքի համար, այդ թվում՝ զուգարանների և սպասք լվացող մեքենաների համար: